ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ
ԿԱՐԻՆԵ ԷՄԱՆՈՒԵԼԻ
ԿԱՐԻՆԵ ԷՄԱՆՈՒԵԼԻ
Երաժշտագետ
07/07/1929, Թիֆլիս – 17/11/2015, Երևան
1968թ.-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների և միության (ՀԿՄ) անդամ
1947թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը
1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետը (գիտական ղեկավար՝ պրոֆ Գ. Տիգրանով)
1953թ. սովորել է Լենինգրադի Ռիմսկի-Կորսակովի պետական կոնսերվատորիայի, ապա ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում (գիտական ղեկավար՝ պրոֆեսոր Ք. Քուշնարյան)
1960թ.-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում
1975-1981թթ. եղել է ՀԿՄ երաժշտագիտական սեկցիայի նախագահը
1979-1998թթ. եղել է ՀԿՄ վարչության անդամ
1980-1989թթ. եղել է «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ավանդական երաժշտության միջազգային խորհրդի անդամ։
1991թ. ի նշան Կ. Խուդաբաշյանի վաստակի գնահատման՝ գիտնականի 70-ամյա հոբելյանի առիթով ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայ նշանավոր կին գիտնականներ․ նյութեր կենսամատենագիտության»՝ մատենաշարի 1-ին հատորը՝ «Կարինե Էմանուելի Խուդաբաշյան» արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ա. Բաղդասարյանի ծավալուն առաջաբանով։
2008թ. Կարինե Խուդաբաշյանի անմիջական ջանքերով ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի որոշմամաբ լույս է ընծայվել Ա. Քոչարյանի անտիպ թեկնածուական ատենախոսությունը՝ «Հարկանային և շնչական երաժշտական գործիքները Հայաստանում» վերնագրով
2011թ. Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ պետական պատվերով լույս է տեսել Կ. Խուդաբաշյանի «Армянская музыка в аспекте сравнительного музыкознания» մենագրությունը։
2008թ. պարգևատրվել է ՀՀ ԳԱԱ վաստակագրով։
2011թ. շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: