ՄԻՐԶՈՅԱՆ
ԷԴՎԱՐԴ ՄԻՔԱՅԵԼԻ
ԷԴՎԱՐԴ ՄԻՔԱՅԵԼԻ
Կոմպոզիտոր, մանկավարժ, մշակութային—հասարակական գործիչ
1956-1991թթ. Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) նախագահ
«Հայկական հզոր խմբակ»-ի անդամ
12/05/1921, Գորի, Վրացական ԽՍՀ – 05/10/2012, Երևան, Հայաստան
1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը (պրոֆ.՝ Վ. Տալյան)
1946-1948թթ. կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում (պրոֆ.-ներ՝ Գ. Լիտինսկի (կոմպոզիցիա, պոլիֆոնիա), Ն. Պեյկո, Ն. Ռակով (գործիքավորում), Վ. Ցուկերման (երաժշտ. ձև), Բ. Բեռլին (դաշնամուր)
1948թ.-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թ.-ից՝ պրոֆեսոր)
1950-1952թթ. ՀԿՄ պատասխանատու քարտուղար
1950-1952թթ. Երևանի քաղխորհրդի պատգամավոր
1952թ.-ից դասավանդել է Ռ. Մելիքյանի անվան քոլեջում
1952-1957թթ. Երաժշտական ֆոնդի հայկական բաժանմունքի վարչության նախագահ
1956թ. դոցենտ
1956-1991թթ. ՀԿՄ նախագահ
1957թ.-ից ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ
1958թ. ԽՍՀՄ կոմպոզիտորների միության պատվիրակ Չինաստանում
1959-1991թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
1960թ. Հայաստանի Կոմերիտմիության Կենտկոմի պատվիրակության անդամ Ֆրանսիայում
1961թ.-ից Հայաստանի ԿՊ Կենտկոմի անդամության թեկնածու
1962թ. Դիլիջանում, Է. Միրզոյանի ջանքերով բացվում է «Դիլիջան» Կոմպոզիտորների Ստեղծագործական Տունը (1984թ.՝ Բեթհովենի անվան դահլիճը)
1939թ. Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
1940-1941թթ. 2 ռոմանս ըստ Ավ. Իսահակյանի խոսքերի՝ «Ասում են թե…», «Երազ»
1941թ. «Լոռեցի Սաքոն» ծրագրային սիմֆոնիկ պոեմ (դիպլոմային աշխատանք, պրեմիերա՝ մարտ, 1942թ. Հայֆիլհարմոնիայի դահլիճ)
1942թ. Խմբերգ «Հայրենիքն է կանչում» (խոսք Ա. Վշտունու) խորհրդային բանակում ծառայելու տարիներին։
1944թ. «Փառք կարմիր բանակին» (խոսք Հ. Շիրազի) (բանակային լավագույն մասսայական երգի մրցույթ, 2-րդ մրցանակ)։
1944թ. Սիմֆոնիկ պոեմ «Հայրենական պատերազմի հերոսներին» (պրեմիերա՝ Թբիլիսի, 1944 թ.):
1946թ. Սյուիտ «Սիմֆոնիկ պարեր»
1946թ. Պոլիֆոնիկ սոնատ դաշնամուրի համար
1947թ. «Տոնական ուվերտյուր» սիմֆոնիկ նվագախմբի համար
1947թ. Լարային կվարտետ (պրեմիերա՝ 1947թ. Հայաստանի կուլտուրայի տուն, Կոմիտասի անվան կվարտետ)
1948թ. «Հայաստան» կանտատ
1949թ. «Տոնական» կանտատ
1951թ. Խմբերգ «Հանուն խաղաղության»
1955թ. Սիմֆոնիկ պոեմ
1957թ. «Ինտրոդուկցիա և պերպետում մոբիլե» ջութակի և նվագախմբի համար (պրեմիերա՝ 1958 թ., Անդրկովկասյան «Երաժշտական գարուն» համերգաշար, ջութակահար Հ. Վարդանյան, խմբավար Մ. Մալունցյան)
1958թ. «Ֆեստիվալային վալս» ձայնի և դաշնամուրի համար (խոսք Գ. Սարյանի) (Հանրապետական փառատոն, 2-րդ մրցանակ)
1962թ. Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար
1973թ. Լիրիկական պատկեր «Շուշանիկ» («Քաոս» ֆիլմից)
1984թ. «Ալբոմ Թոռնիկիս» 6 պիես դաշնամուրի համար
1988թ. «Պոեմ-Էպիտաֆիա» Ա. Խաչատրյանի հիշատակին
Կինոերաժշտություն.
1956թ. «Երբ քեզ հետ են ընկերներդ»
1959թ. «Փլուզում»
1960թ. «Վարդագույն քաղաք»
1961թ. «12 ուղեկիցներ»
1973թ. «Քաոս»
1975թ. «Այսօր արևոտ օր է»
1977թ. «Հեղկոմի նախագահը»
1978թ. «Աքսորական № 011»
1956թ. ՀԼԿԵՄ Կենտկոմի պատվոգիր
1958թ. ՀԽՍՀ վաստակավոր գործիչ
1963թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1971թ. «Կիրիլ և Մեֆոդի» շքանշան (Բուլղարիա)
1981թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1988թ. Արամ Խաչատրյանի անվան մրցանակ
1998թ. Մովսես Խորենացու մեդալ
2001թ. Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան
2001թ. Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
2005թ. Գյումրու պատվավոր քաղաքացի
2005թ. «Պետրոս Մեծ» շքանշան (Գերմանիա) շքանշան
2006թ. ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ
2006թ. Լեոնարդո դա Վինչիի անվան միջազգային մեդալ
2006թ. «Եկատերինա II» մեդալ (ՌԴ)
2011թ. Պատվո շքանշան
24/01/2013թ.-ից Հայաստանի հանրային խորհուրդի որոշմամբ Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանվել է Էդվարդ Միրզոյանի անունով։
2014թ.-ից սկսած ամեն տարի Հայաստանի կոմպոզիտորների միությունը մայիսի 8-12-ը կազմակերպում է պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որի եզրափակիչն ու գալա համերգը տեղի է ունենում հենց կոմպոզիտորի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին։
2021թ. Հայկական փոստը թողարկել է փոստային նամականիշ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյակին։