ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՏԵՓԱՆՈՍԻ

Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից

01/11/1871, Կախովկա, Ռուսական կայսրություն – 07/05/1928, Երևան, ՀԽՍՀ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայրը՝ Աֆանասի Սպենդիարովը (Ստեփանոս Սպենդիարյանց) զբաղվում էր փայտանյութի առևտրով։ Մայրը՝ Նատալյա Սելինովան (Դշխուհի Կարապետի Սելինյան)։ Նրանց ընտանիքում 5 երեխա էր մեծանում։ Ալեքսանդր Սպենդիարյանն ընտանիքի 2-րդ երեխան էր։ Երաժշտական ունակությունները նրան փոխանցվել են մորից, ով հաճախ էր նվագում հայկական ու թաթարական մեղեդիներ։ Ալեքսանդրը դաշնամուր նվագել սկսել է 4 տարեկանից։ Նրա 1-ին ստեղծագործությունը մի փոքրիկ վալս էր՝ հորինված 7 տարեկանում։

1877թ. տեղափոխվում է Սիմֆերոպոլ:

1882-1890թթ. սովորել է Սիմֆերոպոլի դասական գիմնազիայում, երգում աշակերտական երգչախմբում

1890-1895թթ. հոր խորհրդով սովորել է Մոսկվայի կայսերական համալսարանում՝ նախ բնագիտության, ապա իրավաբանության ֆակուլտետում։ Ուսանելու տարիներին որպես կոնցերտմայստեր նվագում է Ն. Կլենովսկու ղեկավարած ուսանողական նվագախմբում՝ շարունակելով ջութակի դասերը Մեծ թատրոնի նվագախմբի ջութակահար Պեկարսկու մոտ։

1894թ. ծանոթանում է Ալ. Ծատուրյանի հետ։ Լսելով նրա «Ա˜յ վարդ» բանաստեղծությունը՝ Սպենդիարյանը գրում է համանուն ռոմանսը։ Այն կոմպոզիտորի 1-ին ստեղծագործությունն էր՝ գրված հայ գրողի բանաստեղծության հիման վրա

1895թ. մեկնում է Պետերբուրգ

1895թ. ջութակահար Հ. Նալբանդյանի միջնորդությամբ հանդիպում է Ն. Րիմսկի-Կորսակովին և ներկայացնում իր ստեղծագործություններից մի քանիսը։ Ռուս կոմպոզիտորը համաձայնում է դառնալ Սպենդիարյանի կոմպոզիցիայի տեսության ուսուցիչը

1897թ. ստանում է իրավաբանի 1-ին կարգի դիպլոմ՝ կյանքի ընքացքում այդպես էլ չզբաղվելով այդ մասնագիտությամբ

1901թ. տեղափոխվում է Յալթա

Հայրը որդուն նվիրում է առանձնատուն, որը նախկինում Սերբիայի Նատալյա թագուհու ամառային նստավայրն էր, որը շուտով դառնում է Յալթայի մշակութային կենտրոնը։ Այստեղ շատ հաճախ են կազմակերպվում համերգներ, երեկույթներ, որոնց ներկա են լինում Մ. Գորկին, Ա. Չեխովը, Ալ. Գլազունովը, Ա. Արենսկին, Ֆ. Շալյապինը, Ս. Ռախմանինովը, Ի. Ռեպինը։ Յալթայում կոմպոզիտորը ծավալում է ակտիվ հասարակական, մշակութային, խմբավարական, բարեգործական ու ստեղծագործական գործունեություն. հիմնում երաժշտական դպրոցներ, սիրողական երգչախումբ, կազմակերպում համերգներ, գլխավորում Յալթայի Հայկական բարեգործական ընկերությունը։

1916 թ. վաճառելով Յալթայի առանձնատունը՝ Սպենդիարյանն ընտանիքի հետ տեղափոխվում է Սուդակ՝ ապրելու իր ամառանոցում։ Նույն տարում հրավեր ստանալով Թիֆլիսի Հայկական երաժշտական ընկերությունից՝ կոմպոզիտորը մեկնում է Թիֆլիս, ելույթ ունենում համերգներով ու արժանանում է տեղի հայերի ջերմ ընդունելությանը։ Թիֆլիսում կոմպոզիտորը լսում և գրառում է արևելյան մեղեդիներ, որոնք հետագայում օգտագործում է իր ստեղծագործություններում։ Այստեղ տեղի է ունենում Ալ. Սպենդիարյանի և Հ. Թումանյանի հանդիպումը, որի ընթացքում էլ կոմպոզիտորի մոտ ծնվում է օպերա գրելու գաղափարը։ Օպերայի սյուժեի հիմք է ընտրվում «Թմկաբերդի առումը» պոեմը։ Վերադառնալով Սուդակ՝ նա ձեռնամուխ է լինում «Ալմաստ» օպերայի ստեղծմանը։ Նույնիսկ 1-ին համաշխարհային պատերազմի և հեղափոխության դժվարին տարիներին Սպենդիարյանը ծավալում է բուռն հասարակական, բարեգործական ու մշակութային գործունեություն։

1924թ. Հայաստանի իշխանությունների հրավերով տեղափոխվում է Երևան: Նրա ջանքերով ստեղծվեց Երևանի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբն ու բացվեց նվագախմբային դասարանը։ Հայաստանում կոմպոզիտորը ծավալեց նաև մանկավարժական գործունեություն՝ իր հարուստ փորձը փոխանցելով նորաբաց կոնսերվատորիայի դասախոսներին և ուսանողներին։

1928թ. կոմպոզիտորի մոտ հայտնաբերվում է թոքերի սուր բորբոքում, որի հետևանքով մայիսի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանը մահանում է՝ «թոքերի կրուպոզային բորբոքում» ախտորոշմամբ։ Նրա ընկերոջ՝ ճարտարապետ Ալ. Թամանյանի առաջարկությամբ կոմպոզիտորի աճյունն ամփոփվում է Ժողտանը (ներկայիս Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) հարակից պուրակում։

1918-1923թթ. Օպերա «Ալմաստ» 4 գործողությամբ (լիբրետտոն՝ Ս. Պարնոկի, ըստ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի)

 

Ռոմանսներ.

1888թ. «Հրապուրել են ինձ քո սև աչերը» (խոսք՝ Պ. Կոզլովի)

1892թ. «Դու լույս արև, արև հոգուս» (խոսքի հեղինակն անհայտ է)

1892թ. «Էլ վաղուց ոչ մի հարց» (խոսք՝ Վ. Սոլովյովի)

1894թ. «Ա˜յ վարդ» (խոսք՝ Ալ. Ծատուրյանի)

1895թ. «Ջրահեղձ կնոջ երգը» (խոսք՝ Ա. Պոդոլինսկու)

1895թ. «Ինչո՞ւ՝ ես չգիտեմ» (խոսք՝ Լ. Մեյի)

1895թ. «Եվ խորն է սերը նրանց» (խոսք՝ Մ. Լերմոնտովի)

1895թ. «Գիշերն է նույն» (խոսք՝ Ա. Բորովիկովսկու)

1895թ. «Օ˜, վարդ, ջահել իմ օրերի» (խոսքի հեղինակն անհայտ է)

1899թ. «Ննջել է նա քաղցր ու անուշ օրորոցում» (խոսք՝ Ս. Նադսոնի)

1898թ. «Երազել եմ քո սերը» (խոսք՝ Ս. Նադսոնի)

1900թ. «Նայի՛ր, լոկ ավեր մի ամրոց է» (խոսք՝ Ս. Բրունսի)

1900թ. «Արևելյան օրորոցի երգ» (խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի)

1901թ. «Ահ, սպասում է քեզ համբույրս» (խոսք՝ Ա. Մայկովի)

1901թ. «Դանդաղ իջնում է իրիկունը» (խոսք՝ Ս. Նադսոնի)

1902թ. «Թաթարական երգ» (խոսք՝ Ալ. Սպենդիարյանի)

1904թ. «Սպասում» արիոզո (խոսք՝ Ա. Գոլինիշչև-Կուտուզովի)

1904թ. «Օզիմինդիա» (խոսք՝ Շելլիի)

1906թ. «Արևելյան լեգենդ» (խոսք՝ Ս. Մարշակի)

1906թ. «Լուսնին» (խոսք՝ Շելլիի)

1906թ. «Խնդացի՛ր, ով սիրտ-սոխակ իմ» (խոսք՝ Ա. Ֆետի)

1906թ. «Թե տեսնում եմ ժպիտը ես քո» (խոսք՝ Ա. Ֆետի)

1906թ. «Հաֆիզի երգը» (խոսք՝ Ա. Ֆետի)

1909թ. «Շամիրամի արիան»

1910թ. «Ալ Ջամաստ» (խոսք՝ Տեֆֆիի)

1910թ. «Մի՛ լար բլբուլ» (խոսք՝ Ալ. Ծատուրյանի)

1910թ. «Հաֆիզից» (խոսք՝ Ն. Ռաչինսկու)

1910թ. «Այշե» (խոսքը և մեղեդին՝ ժողովրդական)

1916թ. «Առ սիրուհիս» (ռուս. տեքստը՝ Ալ. Սպենդիարյանի)

1924թ. «Հայրենի երկիր իմ» (Ղրիմյան ժող. երգի մշակում)

1924թ. «Էլմաս» (Ղրիմյան ժող. երգի մշակում)

1924թ. «Սարի կեռաս» (Ղրիմյան ժող. երգի մշակում)

1925թ. «Ղարիբ բլբուլ» (Սայաթ-Նովայի երգի ազատ մշակում, 1925 թ.)

1926թ. «Յագոյի երգը» (Վ. Շեքսպիրի «Օթելլո»-յի բեմադրության համար)

 

Վոկալ գործիքային ստեղծագործություններ.

1907թ. «Բեդա քարոզիչը» (խոսք՝ Յ. Պոլոնսկու)

1902թ. «Ձկնորսն ու հավերժահարսը» (խոսք՝ Մ. Գորկու)

1911-1914թթ. «Այնտե՜ղ, այնտե՜ղ, դեպ վեհ այն դաշտը» (ըստ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի)

1915թ. Ղրիմի թաթարների 2 երգ. «Օրորոցային» և «Պարային» (խոսք՝ Ալ. Սպենդիարյանի)

1915թ. Կոնցերտային արիա «Առ Հայաստան» բարիտոնի համար (խոսք՝ Հ. Հովհաննիսյան, ռուս. թարգմ.՝ Կ. Բալմոնտի)

 

Վոկալ անսամբլներ.

1899թ. Վոկալ քառյակ «Աստվածային թռչնակ» դաշնամուրի նվագակցությամբ (խոսք՝ Ալ. Պուշկինի)

1901թ. Վոկալ քառյակ «Պաղեստինի ոստը» նվագախմբի նվագակցությամբ (խոսք՝ Մ. Լերմոնտովի)

 

Մելոդեկլոմացիաներ.

1910թ. «Մենք կհանգստանանք» (խոսք՝ Ա. Չեխովի)

1911թ. «Էդելվեյս» (տեքստը՝ Մ. Գորկու)

 

Խմբերգեր.

1902թ. Էլեգիա «Չհնձած արտը» խառը երգչախմբի և բաս-մեներգչի համար՝ նվագախմբի նվագակցությամբ (խոսք՝ Ն. Նեկրասովի)

1907թ. Կանտատ «Վլադիմիր Ստասովի հիշատակին» երգչախմբի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ (խոսք՝ Վ. Լիխաչովի)

1917թ. Երգ-հիմն «Փառքդ մեծ՜, օ՛ր մայիսի». խառը երգչախմբի համար նվագախմբի նվագակցությամբ (խոսք՝ Ալ. Սպենդիարյանի)

1921թ. «Ուկրաինական սյուիտ» (ուկրաինական ժող. երգերի մշակումներ քառաձայն երգչախմբի համար՝ նվագախմբի նվագակցությամբ)

 

Սիմֆոնիկ ստեղծագործություններ.

1896թ. «Հինավուրց պար» («Dance ancienne») փոքր նվագախմբի համար

1900թ. «Համերգային նախերգանք» (նվիրված Ն. Ռիմսկի-Կորսակովին)

1903թ. Սյուիտ նվագախմբի համար «Ղրիմյան էսքիզներ» (1-ին տետր)

1905թ. «3 արմավենի». սիմֆոնիկ պատկեր (ըստ Մ. Լերմոնտովի համանուն բանաստեղծության)

1907թ. «Համերգային վալս» (նվիրված է Ալ. Գլազունովին)

1908թ. «Սգո պրելյուդ» (Ն. Ռիմսկի-Կորսակովի հիշատակին)

1912թ. Սյուիտ նվագախմբի համար «Ղրիմյան էսքիզներ» (2-րդ տետր)

1921թ. «Էտյուդ հրեական թեմաներով»

1925թ. «Երևանյան էտյուդներ» (նվիրված է Երևանի Պետ. Կոնսերվատորիայի նվագախմբին)

 

Կամերագործիքային ստեղծագործություններ.

ա) Դաշնամուրի համար.

«Վալս» սի-բեմոլ մաժոր, «Վալս» մի-բեմոլ մաժոր, «Սկերցո», «Բարկարոլլա», «Ղայթարմա», «Մենուետ», «Երգ, Պար և Ղայթարմա»

«Ղրիմյան էտյուդ», «Գուշակուհին», «Պոլոնեզ», «Սգո քայլերգ»

բ) Ջութակի և դաշնամուրի համար.

«Վալս», «Երգ», «Ռոմանս», «Օրորոցային», «Մեղեդի», «Կանցոնետտա»

գ) Թավջութակի և դաշնամուրի համար.               

«Ռոմանս» սոլ-մինոր, «Ռոմանս» ֆա-մաժոր, «Բարկարոլլա»

դ) Կլարնետի և դաշնամուրի համար.

«Ռոմանս»

ե) Գործիքային անսաբլներ.

1895թ. Պրելյուդ լարային կվարտետի համար

1897թ. Սկերցինո ջութակի, ալտի և թավջութակի համար

1898թ. Ֆուգա լարային քառյակի համար

1900թ. Ռոնդո լարային քառյակի համար

1926թ. Հանրապետության ժողովրդական արտիստ

1930թ. Երևանի 1-ին երաժշտական դպրոցը անվանակոչվել է Ալ. Սպենդիարյանի անունով։ 1971 թ. Խանջյան փողոցում բացվել է դպրոցի նոր շենքը, որի դիմաց տեղադրվել է Սպենդիարյանի մարմարյա կիսանդրին (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան)։

1933թ. հունվարի 20-ին «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Հայաստանի Օպերայի պետական թատրոնը, որը 1939թ.-ին անվանակոչվեց Ալ. Սպենդիարյանի անունով։

1957թ. Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կանգնեցվեց Ալ. Սպենդիարյանի արձանը (քանդակագործ՝ Ա. Սարգսյան, Ղ. Չուբարյան)։

1963թ. ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Ա. Քոչինյանի որոշմամբ հիմնադրվեց և 1967 թ. նոյեմբերի 25-ին բացվեց Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը, որը Հայաստանում 1-ին երաժշտական հուշային թանգարանն է։

1963թ. Երևանի կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվեց Ալ. Սպենդիարյանի անունով։

1965թ. Ալ. Սպենդիարյանի պատվին անվանակոչվեց փողոց Կախովկայում։

1972թ. Ալեքսանդր Սպենդիարյանի անունն է կրում Յալթայի երաժշտական դպրոցներից մեկը։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ