ՍԱԹՈՒՆՑ
ԱՐԱՄ ՄՈՎՍԵՍԻ
ԱՐԱՄ ՄՈՎՍԵՍԻ
Կոմպոզիտոր
18/02/1913, Մարի, Ռուսական կայսրություն – 06/06/1990, Երևան
1938-41թթ. սովորել է Բաքվի կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարանում
1944-47թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարանում
1931-41թթ. եղել է Բաքվի, Անդիջանի, Գռոզնիի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր:
1941-44թթ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Եղել է Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի զինվոր-երաժիշտների էստրադային նորաստեղծ նվագախմբի ղեկավարը։ Պատերազմի թեժ օրերին է ծնվել Սաթունցի Ա. Գրաշու խոսքերով գրված «Փառք սովետական բանակին» երգը, որը տպագրվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի օրգան «Լենինյան դրոշ» թերթում։ 1945թ.-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որպես երաժշտական բաժնի վարիչ:
1949-74թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում, որպես երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր:
1950-1955թ. եղել է Թամանյան դիվիզիայի երգի և պարի ինքնագործ անսամբլի գեղարվեստական ղեկավարը, Անդրկովկասյան զինվորական օկրուգի օլիմպիադայում շահել 2-րդ մրցանակը։
1938թ. Երաժշտական կատակերգություն «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հ. Պարոնյանի)
1946թ. Սոնատ-պոեմ դաշնամուրի համար
1947թ. Սիմֆոնիկ պոեմ «Զանգեզուր»
1967թ. «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար
1979թ. Վոկալ-սիմֆոնիկ շարք «Վերածնված նաիրյան երկրի երգեր»
1980թ. Կանտատ «Ժողովրդի սխրանքն անմահ է»
Էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար.
1960թ. «Հայկական ֆանտազիա»
1980թ. «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ»
Գրել է նաև երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար։
Արժանացել է «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշանի:
Արժանացել է «Կովկասի պաշտպանության համար» մեդալի:
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր արտիստի կոչման:
1985թ. արժանացել է ժողովրդական արտիստի կոչման: