ՍԱԹՅԱՆ
ԱՇՈՏ ՄՈՎՍԵՍԻ
ԱՇՈՏ ՄՈՎՍԵՍԻ
Կոմպոզիտոր
06/01/1906, Մերվ (այժմ՝ Մարի, Թուրքմենական ԽՍՀ) – 30/09/1958, Երևան
Ծնվել է 1906թ. Մերվ քաղաքում։ Հետագայում ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ Սաթյանը մտել է Կարմիր Բանակի շարքերը
1921-1926թթ. եղել է փողային նվագախմբի երաժիշտ, այնուհետև նվագախմբի ղեկավար (կապելմայստեր)
1926-1930թթ. սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում (Ա. Մայիլյանի ղեկավարությամբ)
1930թ.-ից բնակվել է Երևանում
1936թ. ավարտել է կոնսերվատորիայի ստեղծագործական (դասատուներ՝ Հ. Ստեփանյան, ապա՝ Ս. Բարխուդարյան, Վ. Տալյան) և դիրիժորական (դասատու՝ Կ. Սարաջև) դասարանները
1930-1939թթ.՝ եղել է Սունդուկյանի անվան թատրոնում երաժշտական մասի վարիչ և դիրիժոր
1939-1947թթ. ղեկավարել է «Հայկինո» ստուդիայի երաժշտական մասը։
1947-1952թթ.՝ Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) վարչության նախագահ, ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ
1936թ. Լարային կվարտետ
1942թ. «Զաքիյանի դիվիզիայի քայլերգ» փողային նվագախմբի համար
1952թ. Սիմֆոնիկ պատկերներ «Զանգեզուրի լեռներում»
Երգեր.
«Մարտիկի երգը» (նվիրված է Հայրենական մեծ պատերազմի թեմային)
«Սիրո երգ»
«Աղբյուրի մոտ»
«Լավ լսեք ինձ»
«Աշխատանքի երգ»
«Կենաց երգ» և այլն։
Վոկալ—սիմֆոնիկ շարքեր.
1950թ. «Արարատյան հովտի երգեր» (ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1952թ.)
1958թ. «Լեռների երգեր»
Երաժշտություն բեմադրությունների համար.
1933թ. Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնություն կամ խելահեղ օր»
1934թ. Ն. Գոգոլի «Ռևիզոր»
1934թ. Լ. Սլավինի «Ինտերվենցիա»
1934թ. Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» և «Նապոլեոն Կորկոտյան կամ համառոտ երջանկություն»
1935թ. Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
1936թ. Ալ. Օստրովսկու «Ամպրոպ»
1938թ. Յ. Ֆ. Շիլլերի «Սեր և խարդավանք»
1939թ. Ջ. Ջաբարլիի «1905 թվական»
Երաժշտություն ֆիլմերի համար.
«Դավիթ Բեկ»
«Մեր կոլխոզի մարդիկ»
«Արարատյան դաշտի աղջիկը»
«Ում է ժպտում կյանքը»
«Գվարդիականի կինը»
«Դուստրը»
«Երկիր հարազատ»
«Անահիտ»
«Լեռնային լճի գաղտնիքը»
«Սովետական Հայաստան»
«Դարեր և տարիներ»
1939թ. «Պատվո նշան» շքանշան
1947թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1956թ. Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
1952թ. «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
1952թ. Ստալինյան մրցանակ