ՏԻԳՐԱՆՅԱՆ
ԱՐՄԵՆ
ԱՐՄԵՆ
Կոմպոզիտոր, երգահան, խմբավար, հայկական ազգային օպերայի հիմնադիր
26/12/1879, Ալեքսանդրապոլ – 10/02/1950, Թբիլիսի
Վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել է դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ Նրա երաժշտական ճաշակի ձևավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական և գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը։ Նրանց տանը հաճախ են հավաքվել արվեստագետներ, բանաստեղծներ, կազմակերպվել գրական-երաժշտական երեկոներ։
1913թ.-ից Տիգրանյանը բնակվել է Թիֆլիսում
1912–1921թթ. մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով։
1908թ. — «Անուշ» օպերա (ըստ Հովհաննես Թումանյանի): 1-ին անգամ բեմադրվել է 1912թ., Ալեքսանդրապոլում։ Երևանում 1-ին անգամ բեմադրվել է 1935 թ., Մոսկվայում՝ 1939թ.։ Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է օպերային. կատարել է որոշ փոփոխություններ, հավելումներ, վերանայել է գործիքավորումը։
Օպերան հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական նոր ուղղության: Աչքի է ընկնում ժողովրդական տոների և ծեսերի վառ ու գունեղ տեսարաններով, քնարական երգերով, զուգերգերով ու խմբերգերով։ Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիները տարածվել են և ըստ էության դարձել ժողովրդական։
1949թ. — «Դավիթ Բեկ» պատմահայրենասիրական օպերա (ըստ Րաֆֆու): 1-ին անգամ բեմադրվել է 1950թ.՝ կոմպոզիտորի մահվանից հետո՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնում։
Օպերան գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ նոր քայլ էր ազգային օպերային արվեստում։ Օպերան հարուստ է գեղջկական, քաղաքային, գուսանական և հոգևոր երաժշտության տարրերով։
Գրել է նաև.
Տիգրանյանի անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է տուն-թանգարանը։
1935թ. — ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1936թ. — ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1939թ. — Լենինի շքանշանակիր