ՏԵՐՏԵՐՅԱՆ

ԱՎԵՏ  ՌՈՒԲԵՆԻ

Կոմպոզիտոր, նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիր

29/07/1929, Բաքու11/12/1994, Եկատերինբուրգ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1948-1951թթ. սովորել է Բաքվի երաժշտական ​​ուսումնարանում

1951թ. ընտանիքով տեղափոխվում է Երևան, որտեղ երաժշտական ​​կրթությունը շարունակում է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ​​ուսումնարանում

1952-1957թթ. սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆ.՝ Է. Միրզոյան)

1963-1967թթ. կատարելագործվել է ասպիրանտուրայում (պրոֆ.՝ Է. Միրզոյան)

1960-1963թթ. Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) քարտուղար

1963-1965թթ. ՀԿՄ վարչության նախագահի տեղակալ

1970-1974թթ. աշխատել է ՀԽՍՀ մշակույթի նախարարությունում։

1970 թ.-ից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում

1978 թ.-ից՝ դոցենտ

1980-ական թթ. տեղափոխվել է Հայրավանք գյուղ, որտեղ իր նախագծով բլրի գագաթին տուն է կառուցել։ Այդ տանը ապրելով, նա ամբողջովին կտրվեց աշխարհի եռուզեռից և ամբողջությամբ նվիրվեց ստեղծագործությանը։

1983 թ.-ից՝ պրոֆեսոր

1986թ.-ից ՀԿՄ վարչության քարտուղար

1990-ականներին ստեղծագործական սերտ կապեր է հաստատել գերմանական երաժշտական ​​մշակույթի հետ, հատկապես Հալլե քաղաքում։

1992-1993թթ. վարպետության դասեր է անցկացրել Ուրալի կոնսերվատորիայում (Եկատերինբուրգ)։ Սվերդլովսկի ֆիլհարմոնիան անցկացրել է նրա երաժշտության երկու փառատոն՝ «3 երեկո Ավետ Տերտերյանի հետ» (1994թ. դեկտեմբեր) և «Ավետ Տերտերյանի տողերը» (2002թ. մայիս)։

Վերջին տարիներին ապրել է Բեռլինում (Գերմանիա):

Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նրա սիմֆոնիաները իրենց նորարարական մեծ խիզախությամբ և հայկական հոգևոր երաժշտության մոնոդիաների ինքնատիպ կիրառմամբ նոր խոսք էին ոչ միայն հայկական կոմպոզիտորական արվեստում, այլև խորհրդային և համաշխարհային երաժշտության մեջ (որոշ սիմֆոնիաներում Տերտերյանը օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլն)։

Տերտերյանը սիմֆոնիստ էր իր երաժշտական մտածողությամբ։ Իր սիմֆոնիաներում կարծես փորձել է տալ մակրո և միկրո կոսմոսների փոխհարաբերությունը, այսինքն՝ փոքրագույն և մեծագույն աշխարհների՝ մեկը մյուսի հանդեպ ունեցած դիրքը, մարդու դիրքը, նրա զգայությունների հավերժի այդ ճանապարհին։

 

Սիմֆոնիաներ.

Գրել է 8 սիմֆոնիա։ Կիրառել է ժամանակակից գրելաոճեր՝ ալեոտորիկա, սոնորայնություն, ատոնալություն, ձայնագրման մեխանիկական միջոցների օգտագործում և այլն։

1-ին սիմֆոնիա. (1969թ.)

Իր մտահղացման ու իրականացման սկզբունքներով յուրատիպ ուղի բացեց հայկական երաժշտության մեջ։ Սիմֆոնիան գրված է անսովոր նվագախմբային կազմի համար՝ պղնձյա փողայիններ, տարբեր հարվածային գործիքներ, երգեհոն և բաս կիթառ։ Կիրառվող արտահայտչամիջոցները ստեղծում են անսովոր այլ հնչողություն։

 

2-րդ սիմֆոնիա. (1972թ.)

Գրված է մեծ նվագախմբի, չմշակված արական ձայնի և խառը երգչախմբի համար։ 2-րդ սիմֆոնիայի դրամատուրգիական կենտրոնը արդեն իր մեջ բովանդակում էր հայացք դեպի անցյալը, ներկան և ապագան։

 

3-րդ սիմֆոնիա. (1975թ.)

Այստեղ նվագախմբի կազմում նա մտցրել էր զուռնա և դուդուկ։ Այս սիմֆոնիան մարդկային կյանքի ունայնության, լինել-չլինելու հավերժ հարցի շուրջ մտորումների ամբողջություն է։ Այս 3 սիմֆոնիաներում նա պահպանել է եռամաս և քառամաս կառուցվածք։

 

4-րդ սիմֆոնիա (1976թ.)

Տերտերյանը կիրառել է ալեոտորիկայի սկզբունքը, որի համաձայն հնչյունների տևողությունը, դինամիկան կատարման ժամանակ որոշում է դիրիժորը։ 4-րդ սիմֆոնիան ձայնային այնպիսի համակարգ ունի, որտեղ միաձուլվում են կիսատոնային ձայնաշարեր, որոնք բացում են ճանապարհ դեպի քառորդ տոներ, դեպի նորագույն ժամանակի պարամետրեր։ Այս սիմֆոնիայում է, որ Տերտերյանը անցնում է այն գիծը, որը Մալերի և նրա հետնորդների ուղղությունն էր։

4-րդ սիմֆոնիայում արմատապես փոխվում է ժամանակի և տարածության ձայնատարբերումը։ 4-րդ սիմֆոնիան դարձավ այն սահմանագիծը, որտեղ 1-ին անգամ լսվում է տիեզերքի վիբրացիան։

 

5-րդ սիմֆոնիա (1978թ.)

Մեկմասանի է։ Գրված է սիմֆոնիկ նվագախմբի, քամանչայի և զանգերի համար։ Այս սիմֆոնիայում քամանչայի հնչողությունը հակադրվում է սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Սիմֆոնիայի կառուցողական հիմքում ընկած է շերտային պոլիֆոնիան՝ ինտերվալային, ակորդային, կլաստերային, մագնիտոֆոնային և ռիթմային։ Սիմֆոնիան իր կառուցվածքով ֆուգա է։ Շատ հետաքրքիր է զարգանում ռիթմային շերտը։ Կոմպոզիտորը ստեղծել է հատուկ ռիթմային ֆորմուլա, որը զարգանում է իմիտացիոն ձևով։

 

6-րդ սիմֆոնիա (1981թ.)

Գրված է կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի համար, որտեղ հնչում է նաև ֆոնոգրամի միջոցով մեծ սիմֆոնիկ նվագախմբի հնչողությունը։ Դրամատուգիայի հիմքում ընկած են տամ-տամի հարվածները։ Լարայինների, գալարափողի, չեմբոլայի, ֆլեյտայի, կլառնետի հնչյունները միաձուլվում են զանգերի ղողանջների, խորալի հետ։ Խորալը երգում է հայկական այբուբենը, որտեղ իր ասկետիկ զսպվածությամբ առանձնանում է տենորի մեներգը։ Այս սիմֆոնիայում միաձուլվում է արևելքը և արևմուտքը։ 6-րդ սիմֆոնիան հեղինակն անվանեց տիեզերական մեսսա, ուր Տերտերյանն արդեն շոշափում է կյանքի, մահվան, ծննդյան գաղափարները։ Այս սիմֆոնիայում է, որ հնչյունը ստանում է բացարձակ խորհրդանիշի իմաստ։

 

7-րդ սիմֆոնիա (1987թ.)

Գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար, մենակատար դափի և մագնիտոֆոնային ձայնագրության համար։ Այս սիմֆոնիան սկսվում է ծիսերգային նախաբանով։ 7-րդ սիմֆոնիայում Տերտերյանը ստեղծագործական վերերկրային կացությունից վերադառնում է դեպի մարդը, դեպի գոյության ռեալությունը, որում հաղթանակողը բանականությունն է։

7-րդ սիմֆոնիան ամենաինքնակենսագրականն է։

       

8-րդ սիմֆոնիա (1989թ.)

Մեկմասանի է: Անսովոր է գործիքային կազմը՝ մեծ սիմֆոնիկ նվագախումբը, 2 կանացի ձայն (սոպրանո և ալտ) և մագնիտաֆոնային հնչողության մեջ 2 սոպրանո, սինթեզատոր, զանգեր։ Այս սիմֆոնիայում Տերտերյանը օգտագործում է ձայնի տեմբրային ամբողջ ուժը՝ անհանգստություն, գրգռավածություն առաջացնող հնչողությունից սկսած մինչև բացառիկ գեղեցկություն ունեցող հնչողություն։

 

Օպերաներ.

«Կրակե օղակ» (1967թ.)

Նա «շեղվեց» ազգային արվեստում օպերային ավանդական ձևի մասին կայունացած պատկերացումից՝ կարողանալով կերտել իր սեփական ոճը, ժամանակակից մտածողությանը հատուկ հարմոնիկ միջոցները, օրատորիայի ոճին բնորոշ շարադրանք։

«Երկրաշարժ» (1984թ.)

Գրվել է Հ. ֆոն Կլայստի նովելի հիման վրա։ Լիբրետոյի հեղինակներ են Ա. Տերտերյանը և Գ. Շտեխերը։ Օպերայի բազմաշերտ կառույցին բնորոշ է հոգեբանական գերլարված ընթացքը, իրադարձությունների բնութագրման ոչ ավանդական ձևը, որը հատկապես երգչախմբի մոտ օրատորիալ գծեր է ձեռք բերում։ Ամբողջ օպերան գրված է ասերգային ձևով, սաղմոսային ժանրով։ Օպերայի գործողությունը կատարվում է միջնադարում 1647թ. և այստեղից էլ ծագում է հոգևոր երաժշտության կարևորությունը։ Օպերայի երաժշտական լեզուն հիմնված է հայկական մոնոդիկ երաժշտական լադերի կվարտ-կվինտակորդների վրա։

 

Այլ ստեղծագործություններ.

1948թ. — «Սոխակը և վարդը» ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ա. Լուշկինի, նվիրված է Ա. Հարությունյանին)

1950թ. — Պրելյուդ դաշնամուրի համար

1951թ. — Պիես ջութակի և դաշնամուրի համար (նվիրված՝ Գ. Աճեմյանին)

1953թ. — «Դնեպր» բաս-բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ Տ. Շևչենկոյի, ռուսերեն թարգմանությունը՝ Մ. Իսակովսկու, հայերեն թարգմանությունը՝ Ա. Պողոսյանի)

1953թ. — «Միայնակ ծառը», 4 ձայնանի ակապելլա երգչախմբի համար (Խոսք՝ Հ. Շիրազի)

1954թ. — Պիես թավջութակի և դաշնամուրի համար (նվիրված՝ Մ. Աբրահամյանին)

1954թ. — «Ամեն գիշեր իմ պարտեզում» ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ա. Իսահակյանի)

1954թ. — «Ուռենի» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Ա. Իսահակյանի)

1955թ. — Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, 3 մասից

1956թ. — «Ինչ լավ է այստեղ», էքսպրոմտ ձայնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ա. Տոլստոյի)

1957թ. — «Թերթելով տարեթվերը» սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Ս. Շչիպաչովի)

1957թ. — «Կանչիր, ես կգամ» տենորի կամ սոպրանոյի և դաշնամուրի համար։ (խոսք՝ Հ. Շիրազի)

1957թ. — «Հայրենիք», վոկալ-սիմֆոնիկ շարք՝ սոպրանոյի, բարիտոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 5 մասից (խոսք՝ Հ. Շիրազի և Հ. Թումանյանի, նվիրված՝ Է. Միրզոյանին)

1958թ. — «Երգեր» երգչախմբի և փողային նվագախմբի համար (խոսք՝ Է. Մանուչարյանի, նվիրված՝ Երաժշտական դպրոց-գիշերօթիկի սաներին)

1959թ. — «Էստրադային երգ» ձայնի և էստրադային նվագախմբի համար

1960թ. — «Հեղափոխություն» վոկալ-սիմֆոնիկ շարք սոպրանոյի, բարիտոնի և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, 5 մասից (խոսք՝ Ե. Չարենցի)

1962թ. — «Ե՛կ» ձայնի և էստրադային նվագախմբի համար (խոսք՝ Վ. Հարությունյանի)

1962թ. — «Կապույտ աչքեր» ձայնի և էստրադային նվագախմբի համար (խոսք՝ Հ. Ղուկասյանի)

1963թ. – 1-ին լարային քառյակ 2 ջութակի, ալտի և թավջութակի համար (Դո մաժոր) 2 մասից (նվիրված Ի. Տիգրանովային)

1963թ. — «Միայն դու գիտես» ձայնի և էստրադային նվագախմբի համար(խոսք՝ Հ. Ղուկասյանի)

1964թ. — «Ոսկեզօծ դաշտում» բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ Հ. Շիրազի)

1964թ. — «Միգուցե վաղը» ձայնի և էստրադային նվագախմբի համար (խոսք՝ Ա. Վերդյանի)

1964թ. — «Ես կրկին սպասում եմ քեզ» ձայնի և էստրադային նվագախմբի համար (խոսք՝ Ա. Վերդյանի)

1964թ. — «Աշնանային բլյուզ» ձայնի և էստրադային նվագախմբի համար։ (Խոսք՝ Ա. Վերդյանի, նվիրված՝ Յար-Կրավտչենկո Անատոլի Նիկիֆորովիչին)

1964թ. — «Արի, պարենք» ձայնի և էստրադային նվագախմբի համար (խոսք՝ Ա. Վերդյանի)

1965թ. — «Օրորոցային իմ քաղաքին» ձայնի և էստրադային նվագախմբի համար (խոսք՝ Ա. Վերդյանի)

1965թ. — «Չե՛մ հավատում ես» ձայնի և էստրադային նվագախմբի համար (խոսք՝ Ա. Վերդյանի)

1967թ. — «Կրակե Օղակ», oպերա 2 գործողությամբ, 8 պատկերով (լիբրետտո՝ Վ. Շահնազարյանի՝ ըստ Բ. Լավրենևի «41-րդը» պատմվածքի և Ե. Չարենցի բանաստեղծությունների մոտիվների)

1967թ. — «Շարական» խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (հատված «Կրակե Օղակ» օպերայից)

1967թ. — «Որտեղի՞ց քեզ իմանալ» ձայնի և էստրադային նվագախմբի համար։ (խոսք՝ Ա. Վերդյանի)

1968թ. — «Կանաչ աչքերով կինը» մեցցո-սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Գ. Էմինի, թարգմանությունը՝ Ե. Եվտուշենկոյի)

1968թ. — «Էստրադային երգ» ձայնի և էստրադային նվագախմբի համար

1969թ. – 1-ին սիմֆոնիա, պղնձյա փողայինների, հարվածայինների, դաշնամուրի, երգեհոնի և բաս-կիթառի համար, 4 մասից (նվիրված՝ Ռ. Տերտերյանին)

1972թ. – 2-րդ սիմֆոնիա, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, արական ձայնի և խառը երգչախմբի համար, 3 մասից (նվիրված՝ Կ. Տերտերյանին)

1972թ. — Սիմֆոնիկ պատկեր թիվ 1, մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար

1974թ. — «Ֆանֆարներ» փողային և հարվածային գործիքների համար

1974թ. — Երաժշտություն 2 դաշնամուրի, շեփորի, հարվածայինների և ջութակների համար

1975թ. – 3-րդ սիմֆոնիա, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, դուդուկների և զուռնաների համար, 3 մասից (նվիրված՝ Գ. Տերտերյանին)

1975թ. — Սիմֆոնիկ պատկեր թիվ, 2 մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար

1975թ. — Երաժշտություն փողային և հարվածային գործիքների, օրգանելլայի և երկու դաշնամուրի համար։

1976թ. – 4-րդ սիմֆոնիա, մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, միամաս (նվիրված՝ Դ. Խանջյանին)

1977թ. — «Հիմն», կանտատ խառը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար (խոսք՝ Գ. Էմինի)

1978թ. — 5-րդ սիմֆոնիա, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, քամանչայի և մեծ զանգերի (զանգակատան) համար, միամաս (նվիրված՝ Գ. Ռոժդեստվենսկուն)

1979թ. — «Ռիչարդ III-ի մենախոսությունները», բալետ 2 մասից։ (լիբրետտո՝ Հ. Ղափլանյանի և Վ. Գալստյանի՝ ըստ Վ. Շեքսպիրի «Ռիչարդ III» ողբերգության)

1981թ. — 6-րդ սիմֆոնիա, կամերային նվագախմբի, կամերային երգչախմբի և 9 ձայնագրությունների համար, միամաս (Նվիրված՝ Ի. Տիգրանովային)

1981թ. — «Խաղում են տղան ու աղջիկը», ռոմանս ձայնի և կամերային նվագախմբի համար (խոսք՝ Ա. Իսահակյանի)

1984թ. — «Երկրաշարժ», օպերա 2 մասից (լիբրետտո՝ Գ. Շտեխերի և Ա. Տերտերյանի՝ ըստ Հ. ֆոն Կլայստի՝ «Երկաշարժ Չիլիում» նովելի (գերմաներեն լեզվով)

1985թ. — Երգչախումբ ակապելլա, քառաձայն երգչախմբի համար

1987թ. — 7-րդ սիմֆոնիա, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, դափի և ձայնագրությունների համար, միամաս (նվիրված՝ Ա. Լազարևին)

1989թ. – 8-րդ սիմֆոնիա, մեծ սիմֆոնիկ նվագախմբի, 2 ձայնի (սոպրանո) և ձայնագրությունների համար, միամաս (նվիրված՝ Մ. Աննամամեդովին)

1991թ. – 2-րդ լարային քառյակ, 2 ջութակի, ալտի և թավջութակի համար

1994թ. – 9-րդ սիմֆոնիա (անավարտ), մեծ նվագախմբի, երգչախմբի և ձայնագրությունների համար

 

Երաժշտություն կինոյի համար.

1973թ. — «Երևանյան օրերի խրոնիկա»։ Գեղարվեստական կինոնկար։ Ռեժիսոր՝ Ֆ. Դովլաթյան։ Հ. Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրություն։

1985թ. — «Ձիավոր, որին սպասում են» («Պարոն ավազակ»)։ Վ. Ռուբաշևսկու հետ համագործակցությամբ։ Գեղարվեստական կինոնկար՝ երկու մասով։ Ռեժիսոր՝ Դ. Կեսայանց։

 

Տերտերյանի երաժշտությունը օգտագործվել է բազմաթիվ կինոնկարներում.

1988թ. — «Մեր զրահապատ գնացքը» (ռեժիսոր՝ Մ. Պտաշուկ, Մինսկ, Բելառուսիա)

«Երազահան» (ռեժիսոր՝ Լ. Սահակյանց, Երևան, Հայաստան)

1989թ. – «Ըստ Է. Նեիզվեստնիի ստեղծագործական ուղու և Ավետ Տերտերյանի երաժշտության» (Ռեժիսոր՝ Վ. Բոնդարև, Մոսկվա, ԽՍՀՄ),

1990թ. – «Ազգի թշնամին» (ռեժիսոր՝ Լ. Մարյագին, Մոսկվա, ԽՍՀՄ)

1991թ. — «Ձայնն աղաղակող» (ռեժիսոր՝ Վ. Չալդրանյան, Երևան, Հայաստան)

«Թագավորների ուղին» (ռեժիսոր՝ Ե. Շիֆֆերս, Լենինգրադ, ԽՍՀՄ)

1991թ. — Վերադարձ ավետյաց երկիր (ռեժիսոր՝ Հ. Խաչատրյան, Երևան, Հայաստան)

1993թ. — «Հին աստվածներ» (ռեժիսոր՝ Ա. Քաջվորյան, Երևան, Հայաստան)

1993–1995թ. – ռեժիսոր և լրագրող՝ Ց. Պասկալևայի ֆիլմերը՝ Լեռնային Ղարաբաղի (ԼՂՀ) իրադարյությունների վերաբերյալ

1994թ. — «Վերջին կանգառ» (ռեժիսոր՝ Հ. Խաչատրյան, Երևան, Հայաստան)

1996թ. — «Հայր մեր» (ռեժիսոր՝ Ալ. Քաջվորյան, Երևան, Հայաստան)

1996թ. — «Ցասման հացը», (ռեժիսոր՝ Ալ. Քաջվորյան, Երևան, Հայաստան)

2009թ. — «Կայացում» (ռեժիսոր՝ Գ. Հարությունյան, Երևան, Հայաստան)

2010թ. — «Դեպի Արարատ» (ռեժիսոր՝ Տ. Խզմալյան, Երևան, Հայաստան)

1962թ. Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթի մրցանակ

1972թ. ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

1977թ. ՀԽՍՀ պետական ​​մրցանակ

1984թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

1991թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ