ՏԱԼՅԱՆ

ՎԱՐԴԳԵՍ  ԳՐԻԳՈՐԻ

Կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ

03/07/1896, Ալեքսանդրապոլ – 01/07/1947, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1926թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայն (պրոֆ.՝ Ս. Բարխուդարյան, ավելի ուշ ուսանել Վ․ Շչերբաչյովին)։

1924թ. Ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

1924-1927թթ. Դասավանդել է Թիֆլիսի Հայարտյան երաժշտական ստուդիայում և թիվ 3 երաժշտական տեխնիկումում

1927-1934թթ., (1933 թ.-ից՝ տնօրեն) եղել է Վրաստանի խորհրդային կոմպոզիտորների միության հայկական սեկցիայի նախագահ:

1934թ.-ից ապրել է Երևանում, դասավանդել կոնսերվատորիայում, ղեկավարել ստեղծագործական դասարանը:

1945թ.-ից՝ պրոֆեսորի պաշտոնակատար։

Տալյանը կոմպոզիցիայի դասավանդման հայ խորհրդային դպրոցի հիմնադիրն է։ Հատկապես մեծ է նրա վաստակը կոմպոզիտորների ուսուցումը ազգային երաժշտության հիմքով տանելու գործում։ Սաներից են Ա. Բաբաջանյանը, Ա․ Հարությունյանը, է. Միրզոյանը, Ղ. Սարյանը, Ա. Մերանգուլյանը, Ռ․ Աթայանը, Ա. Խուդոյանը։

1920թ. Երաժշտական դրամա «Գյուլիզար»

1935թ. Լարային կվարտետ

1938թ. Օպերա «Ռուշանի քարափը» (ըստ Ն. Զարյանի)

1942թ. Վոկալ–սիմֆոնիկ պատկեր «Կոլխոզական» («Լիություն»)

1943թ. Մանկական ժանրային երգերի շարք (դաշնամուրի նվագակցությամբ)

1944թ. Ջութակի սոնատ

1946թ. Դաշնամուրային տրիո

 

Երգեր, ռոմանսներ ու խմբերգեր, կամերա-գործիքային երկեր, կատարել ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ