ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱՐՈ ԼԵՎՈՆԻ
ՀԱՐՈ ԼԵՎՈՆԻ
Կոմպոզիտոր
1938-1947թթ. Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) նախագահ
25/04/1897, Գանձակ – 09/01/1966, Երևան
1919-1920թթ. սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայի դաշնամուրի (պրոֆ.՝ Կ. Ադուրալովա), երաժշտության տեսության և կոմպոզիցիայի (պրոֆ.՝ Ա. Տեր-Ղևոնդյան) ֆակուլտետներում
1923թ. ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (Մ. Գնեսինի ստեղծագործական դասարան)
1926-1930թթ. սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետում (պրոֆ.՝ Վ. Շչերբակով)
1930թ.-ից մշտական բնակություն է հաստատել Երևանում
1920թ.-ից Սանահինում, Ալեքսանդրապոլում աշխատել է որպես ուսուցիչ։
1927-1929թթ. մասնակցել է Ք. Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի առան 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ «Այդ ինքնօրինակ արշավն օգնեց ինձ ավելի խոր ճանաչելու իմ հայրենիքի անկրկնելի գեղեցկությունը, — ասում էր Ստեփանյանը։ — Հետագայի իմ ստեղծագործություններից շատերը ծնվել են այն օրերին ստացած տպավորությունների ազդեցության տակ, մասնավորապես իմ «Հեյ, Արագած» երգը, որ գրված է Շիրակի «Սահարիի» տիպի ոճով, երգեր, որոնք փառաբանում են առավոտը, այգը, արևը»:
1930-1934թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը
1938-1947թթ. ՀԿՄ նախագահ
1938թ. Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
5 օպերա
3 սիմֆոնիա
Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար
4 երգ («Մայիս», «Օրորոցային», «Լորիկ», «Հնձի երգ»)
Ռոմանսներ
Կամերային-գործիքային ստեղծագործություններ
1951թ. ԽՍՀՄ Պետական մրցանակ
1960թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ