ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՍՏԵՓԱՆ  ՄԱՆՈՒԿԻ

31/03/1946 – 11/10/2021

Կոմպոզիտոր, երաժշտագետ, գալարափողահար

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ էր 2013 թ.-ից

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1963թ. ավարտել է Լենինականի Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը։

1969թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի գալարափողի ֆակուլտետը

1976թ. ավարտել է երաժշտագիտության ֆակուլտետը (պրոֆ.՝ Ռ. Ստեփանյան)

1990թ. ավարտել է կոմպոզիցիայի ֆակուլտետը (պրոֆ.՝ Ղ. Սարյան)

1966-1972թթ. հանդես է եկել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբում:

1972-1981թթ. դասավանդել է Երևանի երաժշտական դպրոցներում

1989թ.-ից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում

1992-2011թթ. եղել է պրոռեկտոր

1981-1984թթ. — Գեղագիտության ազգային կենտրոնում կազմակերպել է մանկական ֆիլհարմոնիա

1984-1988թթ.-ին եղել է Լենինականի Ք. Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրեն։

Հեղինակել է սիմֆոնիկ, կամերային, վոկալ-գործիքային, երգչախմբային ստեղծագործություններ

2008թ. – ՀՀ Թեքեյան մշակութային միության մրցանակ

2012թ. – Միջազգային երաժշտական փառատոնի հատուկ մրցանակ (Հալլե)

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ