ԱՂԱՅԱՆ
ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՈՍԻ
ՄՈՒՇԵՂ ՂԱԶԱՐՈՍԻ
Երաժշտագետ, կոմպոզիտոր
1934-1939թթ. Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) նախագահ
17/11/1883, Թիֆլիս – 11/09/1966, Երևան
Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս), ապա աշակերտել Մ. Եկմալյանին
1907-1911թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի երաժշտական ուսումնարանում
1925-1930թթ. սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում
Աշխատել է որպես երաժիշտ—մանկավարժ, եղել է երգիչ (բարիտոն)։
1917թ.-ից ԽՄԿԿ անդամ
1930թ. տեղափոխվել է Երևան
1934-1939թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ
1946թ. Սայաթ—Նովայի երգերի ժողովածուի խմբագրում (Շ. Տալյանի հետ համատեղ)
1949, 1952թ. Սպիրիդոն Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-ին, 2-րդ հատորների խմբագրում
1959թ. Շերամի երգերի ժողովածուի խմբագրում (Շ. Տալյանի հետ համատեղ)
1955թ. Ջիվանու երգերի նոտագրած ժողովածուի խմբագրում
1950թ. Կոմիտասի «Ազգագրական ժողովածու» (գիրք 2-րդ)
Երգեր, ռոմանսներ, խմբերգեր, ձայնագրել և մշակել է ժողովրդական և գուսանական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» և այլն)։
1939թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ