ՍԱՐԱՋԵՎ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՈՂՈՄՍՆԻ
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՈՂՈՄՍՆԻ
Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ
09/10/1877, Դերբենդ, Ռուսական կայսրություն – 22/07/1954, Երևան, ՀԽՍՀ
1898թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ի․ Գրժիմալիի ջութակի դասարանը (կոնտրապունկտ ուսումնասիրել է Ս. Տանեևի մոտ)
1905-1906թթ. Լայպցիգում պարապել է Ա․ Նիկիշի մոտ (դիրիժորություն)
1900թ.-ից աշխատել է Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայի նվագախմբի կոնցերտմայստեր
1908թ.-ից Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել կամերա-գործիքային անսամբլներում, ժողովրդական կոնսերվատորիայում վարել ջութակի և երաժշտական գրագիտության դասեր, ղեկավարել է հանրամատչելի սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում, օպերային ներկայացումներ Ս. Ալեքսեևյանի տանը, գլխավորել «Ազատ թատրոնի» երաժշտության մասը
1918-1919թթ. Սարատովում վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել Սովետական օպերայի թատրոնը, դասավանդել կոնսերվատորիայում
1922թթ. Ա․ Լունաչարսկու հրավերով տեղափոխվել է Մոսկվա
1922-1935թթ. Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (վարել է նվագախմբային, խմբավարական, օպերային ֆակուլտետները, դասավանդել երաժշտա-տեսական առարկաներ, պարտիտուրի ընթերցում): Աշակերտներից են Գ․ Բուդաղյանը, Լ․ Գինզբուրգը, Մ․ Պավերմանը, Բ․ Խայկինը, Ց․ Տիմոֆեևը և ուրիշներ
1922-1924թ. — Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր
1927թ. Սովետական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել Վիեննայում և Պրահայում
1935թ.-ից ապրել է Երևանում, ծավալել բազմակողմանի ստեղծագործական և կազմակերպչական գործունեություն
1935-1939թթ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր
1941թ.-ից՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
1936-1954թթ. ԵՊԿ ռեկտոր: Սաներից են՝ Ա. Քաթանյանը, Յ. Դավթյանը, Հ. Ոսկանյան
Լենինի 2 շքանշաններ
ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործիչ
1921թ. Աշխատանքի հերոսի կոչում
1945թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ