ՉԱՈՒՇՅԱՆ
ԼԵՎՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
ԼԵՎՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
Կոմպոզիտոր
10/05/1946, Երևան – 17/02/2022, Երևան
1969թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) ստեղծագործական (պրոֆ. Էդ. Միրզոյան), 1970 -ին՝ դաշնամուրային (պրոֆ.՝ Գ. Սարաջև) բաժինները:
1973թ. ավարտել է նույն հաստատության ասպիրանտուրան՝ պրոֆ. Էդ. Միրզոյանի ղեկավարությամբ:
1970-2000թթ. աշխատել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում՝ որպես մասնագիտական դաշնամուրի դասատու:
1972թ.-ից դասավանդել է ԵՊԿ սկզբում խմբավարական ամբիոնում, իսկ 2000թ.-ից ստեղծագործական ամբիոնում:
1979-1986թթ. Կոմպոզիտորների միության Քարտուղարության անդամ:
1986-1991թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալ:
1995-2000թթ. աշխատել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին կից Սիմֆոնիկ երաժշտության կենտրոնում՝ որպես նախագահ:
Կամերային.
Պար դաշնամուրային տրիոյի համար, 1959թ.
Պար ջութակի և դաշնամուրի համար, 1961թ.
7 լարային կվարտետ, 1967, 1980, 1985, 1986, 2011, 2015, 2019թթ.
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, 1973թ.
2 սոնատ սոլո թավջութակի համար, 1975, 1982թթ.
6 պիես փողային անսամբլի համար, 1984թ.
Դաշնամուրային տրիո, 1988թ.
Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար, 1996թ.
Դաշնամուրային տրիո, 1999թ.
Սոնատա սոլո ջութակի համար, 1999թ.
Երկխոսություններ ալտի և դաշնամուրի համար, 2008թ.
Երկխոսություններ թավջութակի և դաշնամուրի համար, 2010թ.
Դաշնամուրային.
Թեմա վարիացիաներով, 1957թ.
3 մանկական պիես, 1957-1958թթ.
Սոնատ-բալլադ, 1961թ.
Էքսպրոմտ, 1963թ.
Պրելյուդ և տոկատ, 1964թ.
7 պրելյուդ, 1973թ.
6 սոնատին, 1982-1986թթ.
3 սոնատ, 1983, 1989, 2004թթ.
«Urbi et Orbi», 1996թ.
«Էպիկենտրոն», 1988թ.
Ալտերնատիվ, 2003թ.
«Դեժավյու», 2008թ.
«Շնորհանդես», 2010թ.
Էլեգիա, 2016թ.
«Խրախճանք ժանտախտի ժամանակ», 2016թ.
«Covid-19, ինքնամեկուսացվածի օրագիր», 2020թ.
Վոկալ.
«Դպրոցական երգ», 1958թ.
Օրատորիա «Աշխարհին Խաղաղություն», 1971թ.
Վոկալ շարք սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Ավ. Իսահակյանի), 1972թ.
«Մոր Սիրտը», պոեմ խառը երգչախմբի համար, 1974թ.
«Փոքր տրիպտիխ» ա կապելլա կամերային երգչախմբի համար, 1978թ.
«Հայկական երգեր», վոկալ շարք բարիտոնի և դաշնամուրի համար (խոսք՝ Ավ. Իսահակյանի), 1980թ.
«Ռազմակոչ», պոեմ խառը երգչախմբի համար, 1981թ.
«Հիմն Հայրենիքին», խառը երգչախմբի և նվագախմբի համար, 1981թ.
«Ձոն Հայաստանին», երգչախմբի և նվագախմբի համար, 1986թ.
«Տարվա Եղանակներ», երգչախմբային շարք մանկական երգչախմբի համար, 1987թ.
«ՀՀՀ-1890», խառը երգչախմբի և դաշնամուրի համար, 1991թ.
«Հիմն Հայաստանին», երգչախմբի և նվագախմբի համար, 2006թ.
«Սրբազան Հայաստան», երգչախմբի և նվագախմբի համար, 2014թ.
Նվագախմբային.
2 կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, 1963, 1977թթ.
Կոնցերտ նվագախմբի համար, 1966թ.
3 պիես լարային նվագախմբի համար, 1967թ.
Սիմֆոնիկ պոեմ, 1969թ.
Սիմֆոնիկ պոեմ «Քաջաստան», 1972թ.
Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, 1972թ. (նոր տարբերակ, 2016թ.)
Կոնցերտ ֆլեյտայի և նվագախմբի համար, 1978թ.
Տոնական Շեփորներ, 1979թ.
Սիմֆոնիա «Անհայտ զինվորին», 1984թ.
1969թ. Համամիութենական մրցույթում «Սիմֆոնիկ պոեմ» ստեղծագործությունն արժանացել է երկրորդ մրցանակի և դափնեկրի կոչմանը:
1974 թ.-ին արժանացել է Պետական երիտասարդական մրցանակի դափնեկրի կոչմանը:
1983թ. Փարիզում ՅՈՒՆԵՍԿՈ-ի կոմպոզիտորների 30-րդ միջազգային տրիբունայում Երրորդ լարային կվարտետը մտել է տարվա 12 լավագույն ստեղծագործությունների շարքը:
1985թ. հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ ստեղծագործությունների մրցույթում հեղինակի “Անհայտ զինվորին” սիմֆոնիան արժանացել է առաջին մրցանակի:
2000թ.-ից ԵՊԿ պրոֆեսոր:
2008թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
2017թ․ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով։