ՄԻՀՐԱՆՅԱՆ

ԷՄՄԱ  ՎԱՐԴԱՆԻ

Կոմպոզիտոր

04/01/1940, Երևան 08/12/1992, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի կոմպոզիցիայի բաժինը (դասատու՝ Էդուարդ Բաղդասարյան)

1968թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (պրոֆ.՝ Գրիգոր Եղիազարյան)

Վարել է «Աղբյուր» հեռուստահաղորդաշարը և «Երաժշտական աշխարհ» ռադիոհաղորդաշարը։

1967թ.-ից դասավանդել է Երևանի Կոստանտին Սարաջևի անվան երաժշտական դպրոցում։

«Պատանեկան» սիմֆոնիա (կատարել են նաև Սևաստոպոլի և Յալթայի սիմֆոնիկ նվագախմբերը)

Ալտի կոնցերտ

Երաժշտություն՝ «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման համար

«Մանուկների աչքերով» սիմֆոնիկ սյուիտ (մանկական պատկերասրահի տպավորությամբ ստեղծած)

1977թ. — Սոնատին դաշնամուրի համար

1983թ. — «Մանկական երգեր՝ դաշնամուրի նվագակցությամբ»

1985թ. — «Պիեսներ և սոնատիններ դաշնամուրի համար» նոտաների ժողովածու

 

Երաժշտություն տիկնիկային ներկայացումների համար.

 «Թզուկի երգը», «Ուլիկների նոր արկածները», «Փչան Թորոսը», «Խիպիլիկը»

 

Երաժշտություն կինոյի համար.

«Անուշ մայրիկը», «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Ծերունին և արևը» (ալմանախ, «Ծերունին և քամին»)

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ