ՄԵԼԻՔՅԱՆ
ՀՐԱՉՅԱ ՍՊԻՐԻԴՈՆԻ
ՀՐԱՉՅԱ ՍՊԻՐԻԴՈՆԻ
Կոմպոզիտոր
02/11/1913, Թիֆլիս – 11/07/1941, Մոգիլյով
Միջնակարգ մասնագիտական կրթությունն ստացել է Երևանում։
1933-1935 թթ. սովորել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումի կոմպոզիցիայի բաժնում՝ Գնեսինի դասարանում։
1941 թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։
Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Սերտորեն կապված է եղել ժողովրդական երաժշտության հետ։
1934թ. Սյուիտ 2 դաշնամուրի համար
1935թ. Դաշնամուրային պրելյուդներ
1935թ. Սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար
1936թ. Պրելյուդ և ֆուգա
1936թ. Պիեսներ ջութակի և դաշնամուրի համար
1937թ. Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
1938թ. Լարային կվարտետ
1939-1940թ. «Սասունցի Դավիթ» սիմֆոնիկ պոեմ
Զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ Բելառուսի Մոգիլյով քաղաքում։