ՀՈՎՈՒՆՑ

ԳԱԳԻԿ  ԳԵԴԵՈՆԻ

Կոմպոզիտոր

01/03/1930, Երևան01/09/2019, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Գրիգոր Եղիազարյանի դասարանը։

Op.1 (1960) Լարային կվարտետ …Մոսկվա, 1967

Op.2 (1965) 12 պրելյուդ դաշնամուրի համար Երևան 1967 և Երևան 1985

Op.3 (1968) Ինվենցիաների ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.1 …Մոսկվա 1977

Op.4 (1969) 10 ինվենցիոն պիես փայտյա-փողային գործիքների և դաշնամուրի համար …Երևան 1974

Op.5 (1970) Ինվենցիոն ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.2 … Մոսկվա 1977

Op.6 (1971) Ինվենցիաների ցիկլ սիմֆոնիկ նվագախմբի համար No.3 …Մոսկվա 1977

Op.7 (1972) 10 Ինվենցիոն պիես լարային գործիքների և դաշնամուրի համար …Երևան 1977

Op.8 (1974) Կոնցերտային ինվենցիաներ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար … Մոսկվա 1982 Պարտիտուր

Op.9 (1975) 10 ինվենցիոն պիես պղնձյա-փողային գործիքների և դաշնամուրի համար … Երևան 1980

Op.10 (1976) «Հնչյունի հարմոնիա» կոնցերտային ինվենցիաներ թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար …Մոսկվա 1989 Կլավիր, Երևան 2001 Պարտիտուր

Op.11 (1977) Դաշնամուրային սոնատ No.1 …Երևան 1985

Op.12 (1980) Կոնցերտ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար … Մոսկվա 1987 Կլավիր, Երևան 2000 Պարտիտուր

Op.13 (1981) Սոնատ-դուետ ջութակի և թավջութակի համար … Երևան 1987, Գերմանիա 2004

Op.14 (1982) Դաշնամուրային սոնատ No.2 … երևան 1985

Op.15 (1984) «Կոնտրաստ» Ֆլեյտայի և դաշնամուրի համար … Փարիզ 1986

Op.16 (1986) Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար … Երևան 1999 Կլավիր, Երևան 2000 պարտիտուր

Op.17 (1989) 10 պիես-մոնոքրամ դաշնամուրի համար … Երևան 1998

Op.18 (1992) Սիմֆոնիկ սյուիտ (Խորեոգրաֆիկ պիեսներ) … Երևան 2000

Op.19 (2003) 2 պիես երկու դաշնամուրի համար … Երևան 2003

Op.20 (2006) Սոնատ ջութակի և դաշնամուրի համար … Երևան 2006

Op.21 (2007) Տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար … Երևան 2007

Op.22 (2009) «Dolore» պիես թավջութակի և դաշնամուրի համար … Երևան 2009

Op.23 (2010) «Memoirs» պիես ջութակի և դաշնամուրի համար … Երևան 2010

 

Սիմֆոնիկ երաժշտության բնագավառում նշանակալից են 3 ինվենցիոն ցիկլերը սիմֆոնիկ նվագախմբի համար, կոնցերտային ինվենցիաները դաշնամուրի և նվագախմբի համար, կոնցերտները թավջութակի և նվագախմբի համար, կոնցերտները ջութակի և նվագախմբի համար, կոնցերտը դաշնամուրի և նվագախմբի համար։

 

Կամերային երաժշտության մեջ լայն ճանաչում են ստացել 30 «Ինվենցիոն պիեսները» նվագախմբային գործիքների համար դաշնամուրի նվագակցությամբ, դաշնամուրային 2 սոնատները, սոնատ-դուետը ջութակի և դաշնամուրի համար, ջութակի և դաշնամուրի սոնատը, դաշնամուրային տրիոն։

 

Գագիկ Հովունցի ստեղծագործությունները հենվում են իր իսկ ստեղծած լադա-տոնայնական համակարգի վրա։ Գ. Հովունցի գործունեության ծանրակշիռ մասն է կազմում մանկավարժական աշխատանքը Երևանի պետական կոնսերվատորիայում, որտեղ նա շուրջ 50 տարի դասավանդում է հարմոնիա՝ սերնդեսերունդ փոխանցելով իր մասնագիտական փորձն ու հարուստ գիտական ձեռքբերումները։

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1984թ.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2013թ.

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ