ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԷԴԳԱՐ ՍԵՐԳԵՅԻ
ԷԴԳԱՐ ՍԵՐԳԵՅԻ
Կոմպոզիտոր
14/01/1930, Երևան, ԽՍՀՄ – 28/12/1998, Երևան
1953թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիցիայի դասարանը
1957թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ: Նույն թվականին Մոսկվայում դարձել է երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի դափնեկիր
1956-73թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահի տեղակալը
1962-68թթ.՝ Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենը
1963-71թթ.՝ Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր
1989-91թթ՝ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր
1970-74թթ.՝ Հայկական ժողովրդական երգի և պարի համույթի անդամ
1974թ.-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ
1979-84թթ.՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը
1986-91թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը (1986թ-ից՝ պրոֆեսոր)
Հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական, ինքնատիպ ներդրումով՝ նոր, համարձակ ստեղծագործական լուծումները բխեցնելով հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից
Դաշնամուրային կվինտետ (1955թ.)
«Գողգոթա» սիմֆոնիկ պոեմ (1993թ.)
«Գրիգոր Նարեկացի» օրատորիա (1995թ.)
Թավջութակի Սոնատ-էպիտաֆիա (1975թ.)
Կոնցերտ-բարոկկո կամերային նվագախմբի համար (1984թ.)
Բալետներ.
«Մարմար» (1957թ.)
«Երկնագույն նոկտյուրն» (1964թ.)
«Հավերժական կուռք» (1966թ.)
«Անտունի» (1969թ.)
«Սասունցի Դավիթ» (1976թ.)
«Դիմակահանդես»՝ Մ. Լերմոնտովի համանուն դրամայի համար գրված Ա. Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա:
«Ժաննա դ’Արկ»
«Սուլամիթ»
Սիմֆոնիաներ.
1957, 1983, 1984թթ.
Կվարտետներ.
1950, 1958, 1964, 1981թթ.
Թավջութակի մենանվագ սոնատում (1970թ.) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-պատմողականություն: Ազգային երգչախմբային գրակակության մեջ երաժշտատեխնիկական և հոգեբանական կերպարային կարևոր նորույթ դարձան կոմպոզիտորի՝ ժողովրդական երգերի հիման վրա՝ 40 և Վահան Տերյանի խոսքերով՝ 20 խմբերգերը: Վոկալ-սիմֆոնիկ և երգչախմբային երկերին հատուկ է լայնաշունչ մեղեդիականությունը, բարձր քաղաքացիական հնչեղությունը: Ընդարձակ ցիկլային ձևով է գրված «Երկու ափ» պոեմը (1952թ.) ակապելլա երգչախմբի համար: Լայն ժողովրդականություն են վայելում «Երևան-Էրեբունի», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերը: Գրել է երաժշտություն նաև կինոնկարների համար՝ «Հյուսիսային ծիածան», «Հույսի աստղ» («Մխիթար սպարապետ») և այլն:
1967թ. արժանացել է Հայաստանի Պետական մրցանակի
1979թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի
1998թ.՝ Երևանի Պատվավոր քաղաքացու կոչման
1984թ. ստացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակ, պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով
1962թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման
1972թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման
1986թ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման