ՀԱԽԻՆՅԱՆ

ԳՐԻԳՈՐ  ՄՈՒՇԵՂԻ

Կոմպոզիտոր

20/04/1926, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, ՀԽՍՀ – 06/03/1991, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1957թ. Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (պրոֆ.՝ Գ. Եղիազարյան)

1961-1976թթ. Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս

1970թ.-ից՝ ԵՊԿ-ի դասախոս (1989 թ.-ից պրոֆեսոր)

1974թ.-ից Երաժշտական հիմնադրամի հայկական բաժանմունքի վարչության նախագահ։

Օպերաներ.

1970թ. «Լեգենդի մարդը»

1973թ. «Ծովինար»

 

Բալետներ.

1961թ. «Ախթամար»

1961թ. «Լոռեցի Սաքոն»

1963թ. «Ուռենի»

 

Կանտատներ.

1963թ. «Սայաթ-Նովա»

1983թ. «Հայաստան»

1985թ. «Մեծ հաղթանակ»

 

1957թ. Կոնցերտ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար

1966թ. «Թոնդրակեցիներ» օրատորիա

4 սիմֆոնիա (1969, 1975, 1978, 1983 թթ.)

1977թ. Կոնցերտ տրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար

1987թ. Կոնցերտ քանոնի և ժողգործիքների նվագախմբի համար

1988թ. Կոնցերտ դուդուկի և ժողգործիքների նվագախմբի համար

 

Գրել է գործիքային, վոկալ երկեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։ Մշակել է ժողովրդական և աշուղական երգեր։

1972թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1976թ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

1990թ. ժողովրդական արտիստ

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ