ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԷՄԻՆ ԼԵՎՈՆԻ
ԷՄԻՆ ԼԵՎՈՆԻ
Կոմպոզիտոր, դիրիժոր, Արամ Խաչատրյանի եղբորորդին
05/08/1930, Մոսկվա – 05/08/2000, Երևան
1954թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետը
1958թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետը
1957-1959թթ. եղել է Մոսկվայի մարզային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր
1962-1966թթ. եղել է Մեծ թատրոնի դիրիժոր
1959թ.-ից եղել է ԽՍՀՄ ՊետԿինոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր
1966-1976թթ. և 1986-1990թթ. եղել է ԽՍՀՄ պետկինոյի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
1986-1988թթ. և 1990-1991թթ. եղել է ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
1991թ.-ից եղել է Երևանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր
1972-1974թթ. դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում
1990թ.-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում
Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում և արտասահմանում, բեմադրություններ իրականացրել Լեհաստանի, Չեխոսլովակիայի օպերային թատրոններում։ Եղել է «Թեհրան-43» ֆիլմի նվագախմբի դիրիժորը։
1975թ. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ