ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱՐԱՄ  ԵՂԻԱՅԻ

Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ

06/06/1903, Թիֆլիս – 01/05/1978, Մոսկվա

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1911-1913թթ. Սովորել է Ս. Արղուտինսկայա (Արղության) — Դոլգորուկայայի վարժարանում:

1913-1921թթ. Սովորել է Թիֆլիսի առևտրական ուսումնարանում:

1921թ. Տեղափոխվում է Մոսկվա՝ ավագ եղբոր՝ Սուրենի առաջարկով:

1922-1924թթ. Սովորել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժնում:

1925-1929թթ. Սովորել է Գնեսինների անվան Մոսկվայի երաժշտական տեխնիկումի նորաբաց կոմպոզիտորական դասարանում (պրոֆ.՝ Մ. Գնեսին):

1929-1934թթ. Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (պրոֆ.-ներ՝ Մ. Գնեսին, Ն. Մյասկովսկի):

1937թ. Ընտրվել է Կոմպոզիտորների միության Մոսկվայի մասնաճյուղի նախագահի տեղակալ։

1939թ. Ընտրվել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության Կազմկոմիտեի նախագահի տեղակալ:

1945թ. Նվեր՝ առանձնատուն Երևանում, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ (որի հիման վրա 1978թ. հիմնվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը):

1952թ. Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի և Գնեսինների երաժշտական ինստիտուտի պրոֆեսոր։

1955թ. ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության վարչության քարտուղար։

1958թ. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր:

1959թ. Վիեննայի դեմոկրատական երիտասարդության և ուսանողների միջազգային փառատոնի ժյուրիի անդամ: Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի միության նախագահության անդամ:

«ԽՍՀՄ — Լատինական Ամերիկա» խորհրդային ասոցիացիայի նախագահ:

1960թ. Հռոմի «Սանտա Չեչիլիա» (Accademia Nazionale di Santa Cecilia) երաժշտական արվեստի իտալական ազգային ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս: Մեքսիկայի Conservatorio Nacional de Música կոնսերվատորիայի (ք. Մեխիկո) պատվավոր պրոֆեսոր, Մեքսիկայի համալսարանի (ք. Մորելիա) պատվավոր անդամ:

1961թ. Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մշակույթի ակադեմիայի թղթակից անդամ:

1963թ. ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ, ակադեմիկոս:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արվեստների ակադեմիայի թղթակից-անդամ:

1964թ. Ջ. Էնեսկուի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ:

1965թ. Ուղևորություն Շվեյցարիա, ջութակահարների միջազգային մրցույթի ժյուրիի անդամ:

1972թ. Երևան քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվում է Արամ Խաչատրյանի անունով:

1975թ. Թբիլիսի, «Անդրկովկասյան երաժշտական գարուն» փառատոն: Հունգարիա, Խորհրդային երաժիշտների պատվիրակության անդամ:

1976թ. Որոշում Երևանում հիմնելու կոմպոզիտորի Տուն-թանգարանը

1978թ. Համամիութենական Ուսանող – կոմպոզիտորների մրցույթի ժյուրիի նախագահ: 01/05/1978 – Կոմպոզիտորի մահը, 05/05/1978 – Վերջին հրաժեշտը (Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ)

06/05/1978 — Վերջին հրաժեշտը (Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)

06/05/1978 – Հուղարկավորությունը (Երևանի Կոմիտասի անվան պանթեոն)

1978թ. Արամ Խաչատրյանի Տուն-Թանգարանի Հիմնադրում:

Սիմֆոնիկ.

1933թ. Պարային սյուիտ

1934թ. 1-ին սիմֆոնիա (դիպլոմային աշխատանք, պրեմիերա՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Մոսկվայի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Էուգեն Սենկար):

1940թ. Սյուիտ Լոպե դե Վեգայի «Վալենսիայի այրին» կատակերգության երաժշտությունից

1943թ. 2-րդ սիմֆոնիա, «Զանգերով» (պրեմիերա՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Բորիս Խայկին)

1944թ. ՀԽՍՀ պետական հիմն

1944թ. Ռուսական ֆանտազիա

1944թ. Սյուիտ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից

1947թ. 3-րդ սիմֆոնիա «Սիմֆոնիա-պոեմ» (պրեմիերա` Լենինգրադ, Ֆիլհարմորնիայի Մեծ դահլիճ, Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ե. Մրավինսկի)։

1948թ. Ներբող Վ.Ի.Լենինի հիշատակին

1950թ. Հանդիսավոր պոեմ (Տոնական պոեմ)

1958թ. Ողջույնի նախերգանք

 

Կոնցերտներ.

1936թ. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար (նվիրված՝ Լև Օբորինին) (պրեմիերա՝ Մոսկվա, Սոկոլնիկիի զբոսայգու սիմֆոնիկ բեմահարթակ, դաշնակահար՝ Լև Օբորին, դիրիժոր՝ Լ. Շտեյնբերգ)

1940թ. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար (նվիրված՝ Դ. Օյստրախին) (պրեմիերա՝ Մոսկվա, ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, մենակատար Դ. Օյստրախ, դիրիժոր՝ Ա. Գաուկ)

1946թ. Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար (նվիրված՝ Ս. Կնուշևիցկուն) (պրեմիրա՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ալ. Գաուկ, մենակատար` Ս. Կնուշևիցկի)

1961թ. Կոնցերտ-ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (նվիրված՝ Լ. Կոգանին) (պրեմիերա՝ Յարոսլավլ, Յարոսլավլի ֆիլհարմոնիկ նվագախումբ, մենակատար՝ Լ. Կոգան)

1963թ. Կոնցերտ-ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար (նվիրված՝ Մ. Ռոստրոպովիչին) (պրեմիերա՝ Գորկի, Գորկիի ֆիլհարմոնիկ նվագախումբ, դիրիժոր՝ Ի. Ուսման, մենակատար՝ Մ. Ռոստրոպովիչ)

1968թ. Կոնցերտ-ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար (նվիրված՝ Ն․ Պետրովին) (պրեմիրա՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճ, Համամիութենական ռադիոյի և կենտրոնական հեռուստատեսության սիմֆոնիկ մեծ նվագախումբ, դիրիժոր՝ Ռ. Ռոժդեստվենսկի, մենակատար՝ Ն. Պետրով)

 

Բալետներ.

1939թ. «Երջանկություն» — Բալետ 3 գործողությամբ

Լիբրետո՝ Գ. Հովհաննիսյանի, պրեմիերա՝ Մոսկվայի Մեծ թատրոն, հայկական մշակույթի առաջին տասնօրյակ, (բեմադրությունը՝ Ի. Արբատովի):

1942թ. «Գայանե» — Բալետ 4 գործողությամբ

Լիբրետո՝ Կ. Դերժավինի, պրեմիերա՝ Պերմ, Լենինգրադի Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն (բեմադրությունը՝ Ն. Անիսիմովայի)

1956թ. «Սպարտակ» — Բալետ 4 գործողությամբ

Լիբրետո՝ Ն.Վոլկովի, Պրեմիերա՝ Լենինգրադի օպերայի և բալետի Կիրովի թատրոն (այժմ՝ Մարիինյան (բեմադրությունը՝ Լ. Յակոբսոնի)

 

Կամերային.

1925թ. Էլեգիա թավջութակի և դաշնամուրի համար

1925թ. «Թափառող աշուղի երգը» թավջութակի և դաշնամուրի համար

1926թ. Պիես թավջութակի և դաշնամուրի համար

1926թ. «Պար» ջութակի և դանամուրի համար (նվիրված՝ Ա. Գաբրիելյանին)

1927թ. Երազ թավջութակի և դաշնամուրի համար

1929թ. Երգ-պոեմ ջութակի և դանամուրի համար (աշուղների պատվին)

1931թ. Կվարտետ երկու ջութակի, ալտի և թավջութակի համար

1932թ. Սոնատ ջութակի և դաշնամուրի համար

1932թ. Տրիո կլարնետի, ջութակի և դաշնամուրի համար

1974թ. Սոնատ սոլո թավջութակի համար

1975թ. Սոնատ սոլո ջութակի համար

1976թ. Սոնատ սոլո ալտի համար

 

Դաշնամուրային.

1925թ. Պոեմ թիվ 1

1926թ. Վալս-էտյուդ

1926թ. Վալս կապրիս

1926թ. Պար

1927թ. Պոեմ թիվ 2 (նվիրված՝ Յ. Սուխարևսկուն)

1928թ. Վարիացիաներ «Սոլվեյգ» թեմայով

1928թ. 7 ռեչիտատիվ և ֆուգա

1929թ. Քայլերգ № 3

1932թ. Բուդյոնովկա

1932թ. Տոկկատ

1933թ. Պար № 3

1944թ. Խորեոգրաֆիկ վալս

1945թ. Սյուիտ երկու դաշնամուրի համար (1. Օստինատո, 2. Ռոմանս, 3. Ֆանտաստիկական վալս)

1926-1929թթ. Մանկական ալբոմ № 1

(1. Անդանտինո, 2. Այսօր զբոսնելը արգելված է, 3. Լյադոն լուրջ հիվանդ է, 4. Ծննդյան օրը, 5. Էտյուդ, 6. Երաժշտական պատկեր, 7. Հեծելազոր, 8. Ինվենցիա, 9. Ընդօրինակություն ժողովրդականին, 10. Ֆուգա

1958թ. Սոնատինա

1961թ. Սոնատ դաշնամուրի համար (նվիրված՝ Ն.Մյասկովսկու հիշատակին)

1965թ. Մանկական ալբոմ № 2

(1. Պարան ցատկելը, 2. Երեկոյան հեքիաթ, 3. Արևելյան պար, 4. Բարսիկը ճոճանակի վրա, 5. Թամբուր նվագել, 6. Երկու զվարճալի մորաքույրները վիճել են, 7. Սգո թափոր, 8. Ռիթմիկ մարմնամարզություն, 9. Տոկկատա, 10. Ֆուգա)

 

Փողային նվագախումբ.

1929թ. Երթի քայլերգ Nº 1 (գործիքավորումը՝ Ն. Իվանով-Ռադկևիչի)

1930թ. Երթի քայլերգ Nº 2

1932թ. Պարերգ (հայկական երգի թեմաներով)

1932թ. Քայլերգ Nº 3 (Ուզբեկական քայլերգ)

1932թ. Պար (հայկական երգի թեմաներով)

1942թ. «Հայրենական պատերազմի հերոսներին» (Քայլերգ)

1973թ. Մոսկվայի կարմիր դրոշի շքանշանակիր ոստիկանական քայլերգ

1975թ. «Հանդիսավոր ֆանֆարա» 32 շեփորների և 12 թմբուկների համար

(նվիրված Հայրենական Մեծ Պատերազմի 30-ամյակին)

 

Թատերական ներկայացումների համար երաժշտություն.

1927թ. «Բաղդասար ախպար» (ըստ Հ.Պարոնյանի պիեսի)

1928թ. «Խաթաբալա» (ըստ Գ.Սունդուկյանի պիեսի)

1928թ. «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հ.Պարոնյանի պիեսի)

1931թ. «Պատվի գործ» (ըստ Ի.Միկիտենկոյի պիեսի)

1933թ. «Մակբեթ» (ըստ Վ.Շեքսպիրի ողբերգության՝ թարգմանված հայերեն)

1935թ. «Ավերված օջախը» (ըստ Գ.Սունդուկյանի պիեսի)

1937թ. «Մեծ օրը» (ըստ Վ.Կիրշոնի պիեսի)

1937թ. «Բաքու» (ըստ Ն.Նիկիտինի պիեսի)

1940թ. «Վալենսիայի այրին» (ըստ Լոպե դե Վեգայի կատակերգության)

1941թ. «Դիմակահանդես» (ըստ Մ.Լերմոնտովի դրամայի)

1942թ. «Կրեմլի զանգերը» (ըստ Ն.Պոգոդինի պիեսի)

1943թ. «Խորագնաց հետախուզություն» (ըստ Ա.Կրոնի պիեսի)

1945թ. «Վերջին օրը» (ըստ Վ.Շկվարինի պիեսի)

1947թ. «Հարավային հանգույց» (ըստ Ա.Պերվենցևի պիեսի)

1947թ. «Հեքիաթ ճշմարտության մասին» (ըստ Մ.Ալիգերի պիեսի, երաժշտությունը՝ Ն. Մակարովայի հետ համատեղ)

1949թ. «Իլյա Գոլովին» (ըստ Ս.Միխալկովի պիեսի)

1953թ. «Գարնանային հեղեղ» (ըստ Յու.Չեպուրինի պիեսի, երաժշտությունը՝ Ն. Մակարովայի հետ համատեղ)

1953թ. «Պահապան հրեշտակը Նեբրասկիից» (ըստ Ա.Յակոբսոնի պիեսի)

1954թ. «Լերմոնտով» (ըստ Բ. Լավրենևի պիեսի)

1955թ. «Մակբեթ» (ըստ Վ. Շեքսպիրի ողբերգության)

1958թ. «Լիր արքա» (ըստ Վ. Շեքսպիրի ողբերգության)

 

Կինոերաժշտություն.

1935թ. «Պեպո» (ռեժիսոր՝ Հ. Բեկ-Նազարյան, «Հայֆիլմ»)

1938թ. «Զանգեզուր» (ռեժիսոր՝ Հ. Բեկ-Նազարյան, «Հայֆիլմ»)

1939թ. «Այգի» (ռեժիսոր՝ Ն.Դոստալ, «Տաջիկֆիլմ»)

1941թ. «Սալավաթ Յուլաև» (ռեժիսոր՝ Յա. Պրոտազանով, «Սոյուզդետֆիլմ»)

1945թ. «Մարդ Nº 217» (ռեժիսոր՝ Մ. Ռոմմ, «Մոսֆիլմ» և Տաշքենդի ստուդիա)

1948թ. «Ռուսական հարց» (ռեժիսոր՝ Մ. Ռոմմ, «Մոսֆիլմ»)

1949թ. «Վլադիմիր Իլյիչ Լենին» (ռեժիսորներ՝ Բ. Բելյաև, Մ. Ռոմմ)

1949թ. «Ստալինգրադյան ճակատամարտ» (ռեժիսոր՝ Վ.Պետրով, «Մոսֆիլմ»)

1950թ. «Նրանք հայրենիք ունեն» (ռեժիսորներ՝ Ա. Ֆայնցիմմեր և Վ. Լեգոշին)

1950թ. «Գաղտնի առաքելություն» (ռեժիսոր՝ Մ. Ռոմմ, «Մոսֆիլմ»)

1953թ. «Ծովակալ Ուշակով» (ռեժիսոր՝ Մ. Ռոմմ, «Մոսֆիլմ»)

1953թ. «Նավերը գրավում են բաստիոնները» (ռեժիսոր՝ Մ. Ռոմմ, “Մոսֆիլմ”)

1955թ. «Սալտանատ» (ռեժիսոր՝ Վ. Պրոնին, «Մոսֆիլմ»)

1956թ. «Անմահության խարույկը» (ռեժիսոր՝ Ն. Նարոդիցկի, Կիևի կինոստուդիա)

1956թ. «Օթելլո» (ռեժիսոր՝ Ս. Յուտկևիչ, «Մոսֆիլմ»)

1957թ. «Մենամարտ» (ռեժիսոր՝ Վ. Պետրով, «Մոսֆիլմ»)

1962թ. «Խաղաղության ահազանգ» (ռեժիսոր՝ Ի. Կոպալին, Վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիա)  

1964թ. «Կոմպոզիտոր Արամ Խաչատրյան» (ռեժիսոր՝ Մ. Տավրոգ)

 

Վոկալ (այբբենական կարգով).

«Ախ, որտե՞ղ է նա», «Այսօր մենք ուրախ ենք», «Այու-Դագ», «Անձրևի տակ», «Ավիաքայլերգ», «Արշավի երգ», «Բալթիկ ծով», «Բալլադ հայրենիքի մասին», «Բարեկամության վալս», «Գարնանային կառնավալ», «Գոգոլի բուլվարում», «Գործարանային-հաստոցային», «Գվարդիական քայլերգ», «Դաշտային երգ», «Դիֆիրամբ», «Եղիր պատրաստ», «Երաժշտական պամֆլետ», «Երգ», «Երգ աղջկա մասին», «Երգ Երևանի մասին», «Երգ ժողովուրդների բարեկամության մասին», «Երգ Կարմիր Բանակի Մասին» (Դ. Շոստակովիչի հետ համատեղ)   , «Երգ սահմանապահի Մասին», «Երգ ուռենու մասին» («Օթելլո» կ/ֆ-ից), «Երգիծական երգ», «Երդում երկրին», «Երկրի պաշտպանների երգ», «Երջանկության գորգ», «Երրորդ փոխառությունը», «Զուլֆիայի երգը» («Այգի» կ/ֆ-ից), «Ընկեր Հասան», «Իմ հայրենիք», «Ի՞նչ են երազում երեխաները», «Իրանի դուստրերը», «Ինքնաթիռ», «Լեգենդ», «Լենինի երեխաները», «Խաղաղության քայլերգ», «Խաղային երգ», «Կապիտան Գաստելլոն», «Կարմիր նավատորմային քայլերգ», «Կոմերիտականը», «Կոմերիտականն և կոմերիտուհին», «Կոմերիտական երգ», «Կոմերիտական հանքափորի երգը», «Կորեական պարտիզանական Երգ», «Հայկական խնջույքի երգ», «Հայրենասիրական երգ», «Հանդիպում պոետի հետ», «Հասկը սկսել է հասկակալել», «Հզոր Ուրալը», «Ձեզ, արաբ ընկերներ», «Մարտի, կամարադոս», «Մենք կհաղթենք», «Մեր ապագան», «Մեր մարգագետնում», «Նախանձելի ժամանակ ենք ապրում, ընկերներ», «Նինայի ռոմանսը» (Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայից), «Նոր երգ»,

«Պաշտպանության հարվածամարտիկի կարմիրբանակային արշավի երգը…», «Պեպոյի երգը» («Պեպո» կ/ֆ-ից), «Պիոներուհի Օլյան», «Պիոներական թմբուկ»,

«Պոեմ», «Ջավուզ իդիմ», «Ռուս նավատորմի երգը» («Նավերը գրավում են բաստիոնները» կ/ֆ-ից), «Սիրելի աչքերի լույսը», «Սրտի երգ», Սևծովյան նավատորմի երգը», «Վաղը՝ դպրոց», «Ուրալոչկա»      , «Ուրալցիները շատ լավ են կռվում», «Փառք մեր հայրենիքին», «Քեզ եմ սպասում»

1932թ. ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ:

1938թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1939, 1963, 1973թթ. Լենինի շքանշաններ

1941, 1943, 1946, 1950, 1971թթ. ԽՍՀՄ պետական մրցանակ

1944թ. ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1945, 1966թթ. Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

1947թ. ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ

1954թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

1955թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

1959թ. Լենինյան մրցանակ («Սպարտակ» բալետի համար)

1963թ. ՎԽՍՀ ժողովրդական արտիստ

1964թ. Գյումրու պատվավոր քաղաքացի

1967թ. ՈւԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

1971թ. Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

1973թ. ԱԽՍՀ ժողովրդական արտիստ

1973թ. Սոցիալիստական աշխատանքի հերոս

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ