ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱՇՈՏ ՊԱՏՎԱԿԱՆԻ
ԱՇՈՏ ՊԱՏՎԱԿԱՆԻ
Կոմպոզիտոր
29/01/1945, Երևան – 23/01/2023, Երևան
Ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
1972թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատրիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.՝ Գրիգոր Եղիազարյան):
1972-2008թթ. Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանում դասավանդել է տեսական առարկաներ:
1992թ.-ից դասավանդում էր ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում:
«Խաղերի բումերանգ» I, II տետրեր՝ լարային քառյակի, դաշնամուրի և զանգակների համար
Սոնատ դաշնամուրի համար
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
«Սերենադ» 13 մենակատարների համար (Մեծ թատրոնի մենակատարների պատվերով)
«Parable» 13 մենակատարի համար (Ռադիո Ֆրանսի պատվերով)
«Էլեգիա» կամերային լարային նվագախմբի համար
«Նվիրում Մեծարենցին» կամերային նվագախմբի, ֆլեյտայի, 2 հոբոյի, 2 եղջերափողի համար
«Shant matinale» փողային կվինտետ («Լեդյուկ» հրատ. պատվերով)
«Ritual» 3 ֆլեյտայի համար
N 1 «Նարցիս» և N 2 լարային կվարետներ («Քրոնոս» կվարտետի պատվերով)
«Dwu gleist» վոկալ-գործիքային ստեղծագործություն Unidas բարոկկո անսամբլի համար
4 գիշերային երգ սոպրանոյի և դաշնամուրի համար
«Astrophe in August» «Ասպետ» անսամբլի համար
«Knots» երգեհոնի համար
«An der knaber Elis» մեցցո սոպրանոյի, դաշնամուրի, թավջութակի և կլարնետի համար
«Նովելետ» դաշնամուրային կվինտետ՝ «Դիլիջան» անսամբլի համար
Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար
«Lux fulqebit» մեցցո սոպրանոյի և 12 գործիքի համար
«Խաղերի բումերանգ» I, II տետրեր, «Հայաստան» հրատ.
Սոնատ դաշնամուրի համար «Արճեշ» հրատ.
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, «Արճեշ» հրատ.
N 1, N 2 լարային քառյակներ «Արճեշ» հրատ.
«Shant matinale», «Լեդյուկ» Ֆրանց հրատ.
«Սերենադ», Հայաստան, Ուկրաինա
«Էլեգիա», Շվեյցարիա
Ստացել է ԵՊԿ պրոֆեսորի գիտական աստիճան:
2012թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
Կամերային ստեղծագործությունների համար արժանացել է Ա. Խաչատրյանի անվան մրցանակի:
Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր է:
2017թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։