ԴԵԼԼԱԼՅԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ  ԵՐՎԱՆԴԻ

Կոմպոզիտոր

08/08/1937, Աթենքապրիլի 23, 1990, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Աթենքի տեղի Հայկական դպրոցի տարրական դասարաններում

1947թ. ծնողների հետ ներգաղթել է Հայաստան

1968-1972թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական և ստեղծագործական բաժիններում։

1977թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Եղել է Է. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Ա. Տերտերյանի, Է. Բաղդասարյանի աշակերտը)

1979թ.-ից եղել է ՀԽՍՀ կոմպոզիտորների միության անդամ

Դասավանդել է Երևանի Արվեստի թիվ 1 դպրոցում։

1991թ. Փայտյա փողային գործիքների ձեռնարկ, Երևան

1975թ. «Փեփուշ», մանկական օպերա (Վարդգես Բաբայանի (1925-2005) համանուն պոեմի հիման վրա)

1977, 1982, 1985թթ. 3 սիմֆոնիա

1985թ. Հուշարձան նահատակներին, ռեքվիեմ-կանտատ

1988թ. «Ջրասույզ արև», դրամատիկական կանտատ

1986թ. «Տոպոֆոնո», կոնցերտ դաշնամուրի, գալարափողի, կամերային նվագախմբի համար

1986թ. «Ecloga», ֆլեյտայի, դաշնամուրի, հարվածայինների և կամերային նվագախմբի համար

1978թ. «Մահ», սիմֆոնիկ պոեմ

1976թ. Սոնատներ՝ թավջութակի և դաշնամուրի համար

1978թ. Սոնատներ՝ ջութակի և դաշնամուրի համար

1981թ. Մեդիտացիաներ՝ կլառնետի և դաշնամուրի համար

1984թ. «Մեդիում» ֆագոտի համար

1982թ. «Նվիրում Կոմիտասին», կամերային վոկալ-գործիքային երկ

1972թ. “Stabat mater” կամերային վոկալ-գործիքային երկ

1972թ. «Կոմիտասական», կամերային վոկալ-գործիքային երկ

1984թ. Երբ իջնում է մթնշաղը (Վ. Տերյանի, Գ. Էմինի, Ա. Իսահակյանի տեքստերով)

1986թ. «Լռության երեկո», կանանց երգչախմբի համար

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՂԻ

1979թ. Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում առաջին անգամ կատարվել է Թավջութակի և դաշնամուրի սոնատը

1982թ. ՀԿՄ կամերային և խմբերգային երաժշտության պլենումում կատարվել է «Meditations» կլարնետի և դաշնամուրի համար

1984թ. ՀԿՄ համագումարում կատարվել է «Նվիրում Կոմիտասին» սոնատը, որը 1985թ. Արթուր Փափազյանի կատարմամբ հնչել է Տորոնտոյի Կոնսերվատորիայի համերգային դահլիճում, Վաշինգտոնում՝ Սպիտակ Տան համերգային դահլիճում, Carnegie Hall-ում, Միլանի Sala Maggiore և Teatro della Erbe դահլիճներում

1985թ. ապրիլի 24-ին, Վենետիկի «Սուրբ Մարկոս» տաճարում Պերճ Ժամկոչյանի կատարմամբ հնչել է «Հաղթական Ռեքվիեմը»

1985թ. Նովոսիբիրսկի Կոնսերվատորիայի համերգային մեծ դահլիճում տեղի է ունեցել Դելլալյանի հեղինակային համերգը

1986թ. Բոստոնում առաջին անգամ կատարվել է Topophono-ն։

1986թ. ընտրվել է Քեմբրիջ — Երևան եղբայր քաղաքների ընկերության անդամ, Է. Միրզոյանի հետ հրավերով հյուրընկալվել ԱՄՆ-ում։

1988թ. համերգներով և դասախոսություններով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում։

1987թ. Super Star մրցանակ Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից

1987թ. Ոսկե փառապսակ մրցանակ Կալիֆոռնիայի կինոյի և հեռուստատեսության խորհրդի կողմից

1987թ. Topophono-ն ճանաչվում է ամերիկյան երաժշտության փառատոնում կատարված և տարվա լավագույն ստեղծագործություն

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ