ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
ՍԱՐԳԻՍ ՎԱՍԻԼԻ
ՍԱՐԳԻՍ ՎԱՍԻԼԻ
Կոմպոզիտոր
26/08/1887, Թիֆլիս – 25/10/1973, Թբիլիսի
1907-1909թթ. սովորել է Բեռլինի կոնսերվատորիայի դաշնամուրի ֆակուլտետոում (պրոֆ.՝ Ի. Շուլց)
1915թ. ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (պրոֆ.-ներ՝ Վ. Կալաֆատի, Մ. Շտեյնբերգ, Մ. Վիտոլ)
Դասավանդել է Թբիլիսիի և Երևանի կոնսերվատորիաներում։
1910-1913թթ. «Արևելյան պարեր» դաշնամուրային մանրանվագներ
1910-1918թթ. դաշնամուրային պիեսների շարք թիվ 1
1915-1923թթ. դաշնամուրային պիեսների շարք թիվ 2
1917թ. Սիմֆոնիկ պոեմ «Անուշ»
1932թ. Սյուիտ «Անդրֆեդերացիա»
1938թ. Բալետ «Նարինե»
1942-1943թթ. 25 պիես-մանրանկար
1943թ. Նախերգանք «1943»
1945թ. Մանկական օպերա «Քեռի քուչի» (բեմադրվել է 1946 թ., Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն)
Երաժշտություն թատերական ներկայացումների համար (Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» և այլն), կինոերաժշտություն («Կարո», «Տերն ու ծառան»), ռոմանսներ, ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ։
1936թ. ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1960թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ