ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
ԷԴՈՒԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Կոմպոզիտոր
14/11/1922, Երևան, Հայկական ԽՍՀ – 05/11/1987, Երևան, Հայկական ԽՍՀ
1940թ. Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում, ավարտել։
Միաժամանակ սովորել է երաժշտական տասնամյակում։
1941թ. ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան:
1946թ. տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1950թ.։
1951-1953թթ. սովորել է Մոսկվայում, հայկական մշակույթի տանը։
1956-1966թթ. ղեկավարել է ՀԽՍՀ ռադիո և հեռուստատեսության գործիքային կվինտետը:
1961-1987թթ. դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում (1982 թվականից՝ պրոֆեսոր)։
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եղել է ստեղծագործական դասարանի ղեկավար։
Սիմֆոնիկ պոեմ (1950)
Նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953)
«Շախմատ» բալետը (1940)
Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958)
Դաշնամուրի կոնցերտ (1978)
Դաշնամուրային 24 պրելյուդ (1948-1960)
Կվինտետ (1952)
Գրել է երգեր, ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն, կատարել Է հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ:
«Տժվժիկ» ֆիլմում օգտագործվել է նրա երաժշտությունը։
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ