ԱՐՄԵՆՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ԱՐՏԱՇԵՍԻ
ԳԵՎՈՐԳ ԱՐՏԱՇԵՍԻ
Կոմպոզիտոր
05/01/1920, Թիֆլիս – 12/05/2005, Երևան
1934-1939 թթ. եղել է տեղի հայկական Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանական կազմում
1941 թ. ավարտել է երաժշտական ուսումնարանը
1941-1945 թթ. մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին
1946 թ. տեղափոխվել է Երևան
1948 թ. ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը
1953 թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան
1958 թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր՝ Բ. Արապով)
1983 թ.-ից՝ պրոֆեսոր
1950 թ.-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ
1937-1941 թթ. աշխատել է Թբիլիսիի դպրոցներում
1948-1951 թթ. դասավանդել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում
1958 թ.-ից մինչ կյանքի վերջ դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
1968-1970 թթ. եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը
1950 թ. — «Ասք Հայաստանի մասին» կանտատ (խոսք՝ Ա․ Պողոսյանի)
1954 թ. — Կոնցերտ ֆլեյտայի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Ռոմանսներ, երգեր, խմբերգեր
Օպերաներ.
1958 թ. — «Խաչատուր Աբովյան» (լիբրետտո՝ Գ․ Արմենյանի և Ա․ Պողոսյանի, բեմադրվել է՝ 1960 թ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում)
1964 թ. — «Խորտակում» (լիբրետտո՝ Գ․ Արմենյանի և Ռ. Դավոյանի, բեմադրվել է՝ 1968 թ., Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում))
Կինոնկարների երաժշտություն.
«Նվագախմբի տղաները» («Հայֆիլմ»)
«Տերտերին ուխտը» («Հայֆիլմ»)
1965 — ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1985 — ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Հայրենական պատերազմի 2-րդ կարգի մեդալ
«Բելգրադի ազատագրման համար» մեդալ
«Գերմանիայի դեմ հաղթանակի» մեդալ
«Աշխատանքային գերազանցիկ» մեդալ
«Աշխատանքի ազատամարտիկ» մեդալ