ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԱԻԴԱ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ
ԱԻԴԱ ԿՈՆՍՏԱՆՏԻՆԻ
Կոմպոզիտոր
07/04/1932, Երևան – 22/06/2017
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ էր 1957թ.-ից։
Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և ստեղծագործական բաժինները:
1955թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դաշնամուրային բաժինները։
1955թ. Էջմիածնի երաժշտական դպրոցում եղել է դաշնակահար-մանկավարժ
1956թ.-ից Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի ստեղծագործական դասարանում դասավանդել է տեսական առարկաներ, վոկալ
1965-1966թթ. Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, 1978-1988թթ. Սպիտակի երաժշտական դպրոցի կոնսուլտանտ և Կիրովականի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնի վարիչ
2005-2008թթ. Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պետական քննությունների հանձնաժողովի նախագահ։
Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, գործիքային, երգչախմբային, վոկալ ստեղծագործությունների։
1970թ. Լենինի անվան Հոբելյանական մեդալ:
1975թ. ԽՍՀՄ և Հայաստանի Երաժշտական ֆոնդի անդամ:
1988թ. «Աշխատանքի վետերան»:
2014թ. Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ:
Համաքաղաքային փառատոների, մրցույթների ժյուրիի մշտական անդամ: