ՄԵԼԻՔՅԱՆ
ՌՈՄԱՆՈՍ ՀՈՎԱԿԻՄԻ
ՌՈՄԱՆՈՍ ՀՈՎԱԿԻՄԻ
Երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ
01/10/1883, Ղզլար, Ռուսական կայսրություն – 30/03/1935, Թիֆլիս, Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ԱԽՖՍՀ)
1900թ. Ղզլարում տվել է իր 1-ին համերգը՝ տեղացի հայերից կազմված երգչախմբի ուժերով։ «Մշակ» թերթում տպված հոդվածում ասվում էր, որ համերգի ծրագրի հիմնական մասը կազմված է եղել ազգային-հայրենասիրական երգերից։
1900թ. Նշանակվում է ս. Գևորդ եկեղեցու երգչախմբի դեկավար և այդ խմբի ուժերով համերգներ է ունենում նաև եկեղեցուց դուրս։
1902թ. ավարտել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցն ու ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարանը։ Այդ ընթացքում նա շարունակել է իր խմբավարի աշխատանքը ս․ Գևորգ եկեղեցու երգչախմբում։
1905-1906 ուս. տարում Մելիքյանին չի հաջողվել ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա։ Դրանից հետո նա սկսել է մասնավոր պարապել ականավոր պրոֆեսորներ Մ. Իպոլիտով-Իվանովի և Բ. Յավորսկու մոտ։ Իպոլիտով-Իվանովը, որ այդ ժամանակ կոնսերվատորիայի դիրեկտորն էր, խոստացել է նրան հաջորդ ուսումնական տարում առանց քննության ընդունել կոնսերվատորիա։
1906թ. Ռոմանոս Մելիքյանը վերադարձել է Մոսկվա, սակայն Մ. Իպոլիտով-Իվանովը հրաժարվել է օգնել նրան, նշելով, որ կոնսերվատորիայի դրությունը շատ ծանր է, միջոցներ չկան, ուստի և անվճար տեղերը խիստ սակավաթիվ են։ Իպոլիտով-Իվանովը խորհուրդ է տվել դիմել հայկական բարեգործական որևէ ընկերության և օգնություն խնդրել։ Մելիքլանը դիմել է Հայոց եկեղեցու բարեգործական ընկերությանը։ Նրա երաժշտական ընդունակությունների և կոնսերվատորիայում ուսանելու անհրաժեշտության մասին մի երկտող է գրել Իպոլիաով-Իվանովը, սակայն եկեղեցականները մերժել են։ Մելիքլանը հրաժարվել է կոնսերվատորիայում ուսանելու մտքից, սակայն Իպոլիտով-Իվանովը տեսնելով նրա ընդունակությունները՝ սկսել է ձրի պարապել նրա հետ իր տանը։
Սովորել է Ժողովրդական կոնսերվատորիայում (Յավորսկու դասարանում)։ Նրա աշակերտների աշխատանքը պարբերաբար ստուգել է Տանեևը։ Այդպիսով Ռոմանոսը հնարավորություն է ստացել շփվելու նշանավոր ռուս կոմպոզիտարի հետ և անմիջականորեն օգտվելու նրա խորհուրդներից։
Այդ տարիներին Ռոմանոս Մելիքլանը զբաղվել է ստեղծագործությամբ։ Նա մեծ ուշադրություն է դարձրել հայ ժողովրդական երգերի մշակմանը։ Այդ մշակումներից են «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն», «Մանիր, մանիր» և այլն։
1908թ. լույս է տեսել նրա «Աշնան երգ» ռոմանսը, որը դարձել է կոմպոզիտորի 1-ին տպագրված գործը։
1908թ. Թիֆլիսում՝ Ա. Մանուկյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Երաժշտական լիգա» կազմակերպությունը, որի նպատակն էր դպրոցների համար ստեղծել գեղարվեստական բարձր արժեքներով, պարզ ու մատչելի մանկական երգեր, կանոնավորել երաժշտության դասավանդումը։ Թիֆլիսում Մելիքյանը հանդիպում է ունեցել Կոմիտասի հետ։
1910թ. Մելիքյանը եղել է Հայաստանում, շրջել է մի շարք գյուղերում և լսել ժողովրդական երգիչներին և բանասացներին։
1911թ. «Աշուն» և «Վարդ» ռոմանսները հրատարակվել են Պետերբուրգում։ Որոշ ժամանակ անց լույս է տեսել Մելիքյանի «Ուռենի» (խոսք՝ Ա. Խնկոյան) դուետը և «Անջատում» (խոսք՝ Հ. Թումանյան) ռոմանսը։
1912թ. «Երաժշտական լիգան» ընդարձակելով իր գործունեության սահմանները, ձևափոխվեց և դարձավ «Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն»։
1912թ. Պետերբուրգում Մելիքյանը ներկայացել է Ալ. Գլազունովին, ծանոթացրել նրան իր աշխատություններին։ Գլազունովը ջերմությամբ է ընդունել նրան և կոնսերվատորիա մտնելու հանձնարարական տվել։ Հետագայում Գլազունովն օգնել է Ռոմանոսին ստանձնելու հայոց եկեղեցու խմբավարի պաշտոնը, ինչից հետո բարելավվել է նրա ֆինանսական վիճակը։ Ինչպես նաև ծանոթացել է Ալ. Սպենդիարյանի հետ:
1914թ. տպագրվել է «Հայ զորականի երգ»-ը:
1915թ. Մելիքյանը վերադառնում է Թիֆլիս, կապեր է հաստատում «Հայոց երաժշտական ընկերության» հետ և ակտիվորեն մասնակցում նրա աշխատանքներին:
1915թ. կազմակերպվել է համերգ, որում հնչել են նաև Մելիքյանի նոր գործերը՝ «Բալլադը», «Անջատման երգը», «Սուրիկի վիշտը»։
1916թ. մասնակցել է Ալ. Սպենդարյանի սիմֆոնիկ ստեղծագործություններից բաղկացած հեղինակային համերգի կազմակերպմանը։
1916թ. Մելիքյանը գործուղվել է Վան՝ օգնություն ցույց տալու Արևմտյան Հայաստանում տառապող հայությանը։
1919թ.-ից Մելիքյանը կրկին ապրել է Թիֆլիսում, որտեղ նա հաճախակի շարունակել է նոր վոկալ գործեր ստեղծելու աշխատանքները։
1920թ. 1-ին անգամ նա հրապարակորեն ցուցադրել է «Զմրուխտի» շարքի հիմնական երգերը։
1920թ. Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Մելիքյանը հրաավեր է ստացել մեկնել Թիֆլիս
1920-ական թ. Մելիքյանի հասարակական գործունեությունը նոր թափ է ստացել։ Երաժշտական արվեստը ժողովրդի հոծ շերտերում տարածելու գործով Մելիքլանը զբաղվել է Երևան գալու հենց 1-ին օրերից։ Մի քանի տարի շարունակ նա մասսայական համերգներ է կազմակերպել Երևանում, Լենինականում, Շիրակում, Փամբակում, Զանգեզուրում, Լոռիում և հանրապետությանի մյուս շրջաններում։
1921թ. դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել նորաստեղծ Երաժշտական ստուդիայի բացման հանդիսավոր արարողությունը։ «Խորհրդալին Հայաստան» թերթն այդ իրադարձությունը բնորոշեց որպես «մշակութային տոն»։
1922թ. Ստուդիայի աշխատանքով ոգևորված՝ Մելիքյանը նամակ է գրել Դ. Սողոմոնյանին ու Ա․ Գաբրիելյանին, հրավիրել նրանց Երևան՝ Երաժշտական ստուդիայում աշխատելու համար։ Ստուդիայում բացվել է նաև երգչախումբ՝ Մելիքյանի ղեկավարությամբ։
1923թ. Երաժշտական ստուդիայի հիման վրա Երևանում բացվել է հայկական 1-ին ազգային կոնսերվատորիան։ Մելիքլանը, որպես կոնսերվատորիայի դիրեկտոր, Լուսժողկոմատ-ին է ներկայացրել նոր հաստատության խնդիրների մասին:
1924թ. թողել է Կոնսերվստորիալի ղեկավարությունը՝ առողջությունը վերականգնելու և ստեղծագործությամբ զբաղվելու համար։
1925թ. Մելիքյանը մեկնել է Ստեփանակերտ՝ երաժշտական տեխնիկում հիմնելու նպատակով։ Լուրը տարածվելուց հետո սկսվել է դիմումների հեղեղը։
1926-1927թթ. Մելիքլանը լայն գործունեություն է ծավալել Թիֆլիսի Հայարվեստի տանը (Հայարտուն)։
1927թ. Մելիքլանը նորից մեկնել է Երևան։ Քաղաքի երաժշտական կյանքը այդ տարիներին սկսել էր վերելք ապրել Ալ. Սպենդիարյանի, Ս. Մելիքյանի, Ա. Տեր-Ղևոնդյանի, Ա. Ադամյանի, Մ. Միրզայանի և ուրիշների շնորհիվ։
1929-1930թթ. Մելիքյանի խմբագրությամբ առաջին անգամ հայերեն լույս են տեսել «Պիոներական» և «Կարմիրբանակային» մասսայական երգերի ժողովածուները։
Իր երգերի հիմնական մասը կոմպոզիտորը բաժանել և ամփոփել է երկու շարքի՝ «Մանկական երգեր» և «Նոր օրերի երգեր», որոնց վրա մինչև կյանքի վերջին տարիները նա շարունակել է աշխատել։ «Մանկական երգեր» շարքից շատերը դարձել են «մեծահասակների» համար և ընդգրկվել հայ երաժշտական գրականության ոսկե ֆոնդում։
1931թ. մասնակցել է քրդական երաժշտական ֆոլկլորը հավաքելու համար կազմակերպված արշավին, նրա արխիվում պահպանվել են գրառումներ, որոնք հիան վրա պարզ է դառնում, որ նա հետաքրքվել է նաև տաճկական ժողովրդական երաժշտության հետ կապված տեսական հարցերով։
1935թ. Ռոմանոս Մելիքյանը մահացել է մարտի 30-ին Թիֆլիս քաղաքում, հուղարկավորվել է Կոմիտասի անվան պանթեոնում։
Կոմպոզիտորի անունով է կոչվել երաժշտական ուսումնաարանը Երևանում։