Սաքոյան
ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍԻ
ԴԱՎԻԹ ՊԵՏՐՈՍԻ
Կոմպոզիտոր
11/12/1947, Երևան – 26/02/2023, Երևան
1970թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի էսթետիկայի բաժինը
1977թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (պրոֆ.՝ Գ. Եղիազարյան):
Մինչև 1990թ. գրված բոլոր ստեղծագործություններից հրաժարվել է:
Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործությունների.
12 սիմֆոնիա, 4 դաշնամուրի կոնցերտ, 2 ջութակի կոնցերտ, 2 դաշնամուրային սոնատ, 2 լարային կվարտետ, ժողովրդական թեմաներով ստեղծված վարիացիաներ, Գ. Նարեկացու և Ա. Իսահակյանի խոսքերով գրված ստեղծագործություններ, և այլն:
Դավիթ Սաքոյանը մանկուց երգեր և մեղեդիներ է ստեղծել, սակայն երաժշտական նախնական կրթություն չի ստացել, քանի որ ծնողները չեն խրախուսել՝ երաժշտությամբ իր տարվածությունը: Այդ «բացը» լրացնելու համար սովորել է Հայկական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) երաժշտական բաժնում, մասնագիտացել խմբավարության արվեստում՝ միառժամանակ նաև ստեղծագործելով: Ուսման ավարտին արդեն ուներ բազում ստեղծագործություններ, այդ թվում՝ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» օպերան, պատարագ և այլն:
Վաղ շրջանի ստեղծագործություններից նա թողել է «Կիկոս և Կիրակոս» մանկական օպերան և իր մորը նվիրված թիվ 1 կոնցերտը՝ նվագախմբի և կամերային նվագախմբի համար: