ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԷԴՈՒԱՐԴ  ԱՍԼԱՆԻ

Կոմպոզիտոր

22/05/1923, Թիֆլիս – 20/12/1986, Երևան

Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ էր 1976թ.-ից:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1950թ. ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան։

1951–1953թթ. որպես կոմպոզիտոր կատարելագործվել է Մոսկվայում։

1961թ.-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

1982թ.-ից՝ պրոֆեսոր:

Հեղինակ է դաշնամուրային 2 կոնցերտների (1950, 1953), սոնատի, 24 պրելյուդների, վարիացիաների, համերգային պիեսների։ Սիմֆոնիկ նվագախմբի համար գրած գործերից են՝ «Հայրենիքիս» պոեմը, «Պարային սյուիտ»-ը։ Պրելյուդներից բացի լայն տարածում են գտել ռոմանսները (այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով՝ «Ես երգիչ եմ», «Սև աչերեն», «Հայրենիքիս», «Գիշերն եկավ»)։

1966թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ