ՍՅՈՒՆԻ
ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ (ՄԻՐԶԱՅԱՆ)
ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ (ՄԻՐԶԱՅԱՆ)
Կոմպոզիտոր, խմբավար
10/09/1876, Գետաբեկ, Կովկասի փոխարքայություն – 18/12/1939 — Ֆիլադելֆիա, ԱՄՆ
1891թ.-ից սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Կարա-Մուրզայի և Կոմիտասի ազդեցությամբ զբաղվել նաև ժողովրդական երգեր հավաքելով ու ներդաշնակելով
1904թ. ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (պրոֆ.-ներ՝ Ն․ Ռիմսկի-Կորսակով, Ա․ Լյադով, Ա․ Գլազունով)
1895թ. Շուշիում կազմակերպել է երգչախումբ
1905-1907թթ. երաժշտություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում
Ղեկավարել Է տեղի հայկական եկեղեցու երգչախումբը, ներդաշնակել հոգևոր երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ
1908թ.-ից շրջագայել է հայաբնակ տարբեր վայրերում (Տրապիզոն, Կարին, կրկին Թիֆլիս, Թեհրան, Կ․ Պոլիս և այլն, 1923 թվականից՝ ԱՄՆ) և հավաքել ժողովրդական եղանակներ (օգտվել է նաև Կոմիտասի գրառումներից)
«Նոր կյանքի երգեր» վոկալ շարք
Օպերետ «Արեգնազան»
Երգախառն դրամա «Ասլի և Քարամ»
Գեղջկական երգերի խմբերգային մշակումներ («Սարերի հովին մեռնիմ», «Սարերը հովելա», «Ալագյազ» և այլն)
Դաշնամուրի նվագակցությամբ ինքնուրույն մեներգեր (Հ. Թումանյանի խոսքերով՝ «Ինձ մի խնդրիր», Ավ. Իսահակյանի՝ «Ախ ալ վարդի» և այլն)