ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
ՍԵՐԳԵՅ ԱՐՏԵՄԻ
ՍԵՐԳԵՅ ԱՐՏԵՄԻ
Կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտա—հասարակական գործիչ
26/08/1902, Աշխաբադ, Ռուսական կայսրություն – 03/06/1982, Մոսկվա
1935թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան
1931-1936թթ. եղել է Համամիութենական ռադիոյի երաժշտական խմբագիր
1936-1943թթ. եղել է Ստալինաբադի տաջիկական ժողովրդական երաժշտական թատրոնի հիմնադիր կազմում
1948թ.-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնում
1949-1954թթ. եղել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության Ռադիոյի վարչության ղեկավարի տեղակալ
1962-1971թթ. եղել է կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ
1965թ.-ից՝ պրոֆեսոր
1964թ.-ից եղել է Ռուսաստանի ԽՍՀ կոմպոզիտորների միության քարտուղար
Հեղինակ է օպերաների, բալետների, դաշնամուրի, սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի համար ստեղծագործությունների: Մշակել է Կոմիտասի շուրջ 100 ժողովրդական երգ դաշնամուրի համար: Գրել է ռոմանսներ Ավ. Իսահակյանի և Վ. Տերյանի բանաստեղծությունների հիման վրա, ինչպես նաև թատերական պիեսներ և երաժշտություն ֆիլմերի համար։
1949թ. Ստալինի մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր
1957թ. Տաջիկական ԽՍՀ ժողովրդական արտիստ
1963թ. ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1978թ. ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ