ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՎԱԶԳԵՆ
ՎԱԶԳԵՆ
Կոմպոզիտոր, ջութակահար, վիոլա դ´ամուրի մասնագետ
17/10/1921, Աշտարակ – 18/02/2018, Նյու Յորք
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ընկել համակենտրոնացման ճամբար, փախել Վիեննա, ապա՝ Իտալիա
Վենետիկում ուսանել է «Բենեդետտո Մարչելլո» կոնսերվատորիայում, սովորել է նվագել ջութակ և վիոլա դ´ամուր՝ դառնալով վերջինի միակ հայ մասնագետն աշխարհում
1948թ.-ից սկսել է մանկավարժական գործունեություն (ստացել է պրոֆեսորի կոչում)
1950թ.-ից բնակվել է Նյու Յորքում. ԱՄՆ Կոմպոզիտորների և հեղինակ կատարողների միության անդամ էր
1993թ. Երևանում կայացել է նրա հոբելյանական երեկոն
Երգեր, խմբերգեր, սիմֆոնիկ ստեղծագործություններ, պիեսներ դաշնամուրի, ջութակի, վիոլա դ´ամուրի, հոբոյի համար (կատարվել են ԱՄՆ-ում)
Կոնցերտ հոբոյի և նվագախմբի համար
1962թ. «Թեքեյան» կենտրոնի մրցանակ (Բեյրութ)