ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՅՈՒՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
ՅՈՒՐԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
Կոմպոզիտոր, ջութակահար
15/07/1931, Թիֆլիս — 2016, Երևան
1953թ. ավարտել է Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի ֆակուլտետը
1959թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (պրոֆ.՝ Էդ. Միրզոյան)
1953-1960թթ. եղել է Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի ջութակահար
1960-2002թթ. դասավանդել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր)
1970թթ.-ից ՀԽՍՀ կոմպոզիտորների միության խորհրդի գեղարվեստական ղեկավարն էր
3 երաժշտական կատակերգություն
Սիմֆոնիա
Սիմֆոնիետա
Կոնցերտ շրթհարմոնի կամ սաքսոֆոնի և կամերային նվագախմբի համար
3 պիես կամերային նվագախմբի համար. «Աղոթք», «Վալս», «Լեռնցիների պարը»
4 պիես սաքսոֆոննային կվարտետի համար
Պիեսներ ալտ-սաքսոֆոնի և դաշնամուրի համար (հրատարակվել են Լոնդոնում)
2 կանտատ (հրատարակվել են Մոսկվայում)
Մանկական և պատանեկան պիեսների ժողովածուներ դաշնամուրի և ջութակի համար (հրատարակվել են Վիենայում և Երևանում)
2 սոնատ սոլո թավջութակի համար
Մանկական և էստրադային երգեր
2 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար՝ Վ. Տերյանի խոսքերով
Օպերաներ.
«Խարույկ», «Վերք Հայաստանի», «Տառո»