ՀՈՎՀԱՆՆԵՍ
ԱԼԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
(ՉԱՔՄԱՔՉՅԱՆ ԱԼԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ)
ԱԼԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
(ՉԱՔՄԱՔՉՅԱՆ ԱԼԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ)
Կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար, դիրիժոր, մանկավարժ
08/03/1911, Սոմերվիլ, ԱՄՆ – 21/06/2000, Սիեթլ, ԱՄՆ
Սովորել է Ավագ դպրոցում (դաս.՝ Թ. Լեշետիցկի և Հ. Գեբհարդ)
1929թ. ընդունվել է Թաֆթս համալսարան (պրոֆ.՝ Լ. Լյուիս), ապա Բոսթոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիան (պրոֆ.՝ Ֆ. Կոնվերս)
1934թ. մեկնում է Ֆինլանդիա դասեր վերցնելու Յ. Սիբելյուսի մոտ
Ինքնահաստատվել է որպես երգեհոնահար և սկսել ծառայել Ուոթերթաունի Հայ Առաքելական եկեղեցում
1940-ականներին հիմնում է նվագախումբ, ղեկավարում այն և նվագում իր հայկական ստեղծագործությունները
Օպերաներ.
«Էջմիածին» (ստ. 62, 1946թ.)
«Այրվող տուն» (ստ. 185, 1960թ.)
«Ավալաչեի ոգին» (ստ. 197, 1962թ.)
«Պիղատոս» (ստ. 199, 1963թ.)
«Ճանապարհորդները» (ստ. 215, 1965թ.)
«Պերիկլես»՝ ըստ Վ. Շեքսպիրի համանուն պիեսի (ստ. 283, 1975թ.)
«Հեքիաթ Արևի Աստվածուհու մասին՝ ով ներխուժում է քարե տուն» (ստ. 323, 1978թ.)
Բալետներ և պարային դրամաներ.
«Շրջան» (ստ. 204, 1964թ.)
«Բորոտ թագավորը» (ստ. 219, 1965թ.)
«Վարդ տիկին Էմիլի համար» (ստ. 229, № 2, 1970թ.)
«Դիցաբանական Երազանք» (ստ. 260, 1973թ.)
«Աստծո հայտնությունը» (ստ. 408, 1987թ.)
Օպերետներ.
“Afton Water”՝ ըստ Վ. Սարոյանի համանուն պիեսի (ստ. 248, 1951թ.)
«Գորտ-մարդը» (ստ. 407, 1987թ.)
67 Սիմֆոնիա, որոնցից են.
№ 14 — «Արարատ», փողային նվագախմբի համար (ստ. 194, 1960թ.)
№ 21 — «Էջմիածին», կամերային նվագախմբի համար (ստ. 234, 1968թ.)
№ 23 — «Անի», մեծ փողային նվագախմբի և “Ad libitum” փողային նվագախմբի համար (ստ. 249, 1972թ.)
№ 25 — «Ոդիսևս» (ստ. 275, 1973թ.)
№ 48 – «Անդրոմեդայի տեսլիքը» (ստ. 355, 1981թ.)
№ 49 — «Սուբծննդյան», լարային նվագախմբի համար (ստ. 356, 1981թ.)
№ 52 – «Ճանապարհորդություն դեպի Վեգա» (ստ. 372, 1983թ.)
№ 60 – «Դեպի Ապալաչյան լեռներ» (ստ. 396, 1985թ.)
№ 65 — «Արցախ» (ստ. 427, 1991թ.)
Կամերային.
Դաշնամուրային տրիո (ստ. 3, 1935թ.)
Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (ստ. 11, 1937թ.)
Պրելյուդ և ֆուգա հոբոյի (կամ ֆլեյտայի) և ֆագոտի համար (ստ. 13, 1935թ.)
Սյուիտ անգլիաական փողի և ֆագոտի համար (ստ. 21, 1933թ.)
«Ողբ» սոլո կլարնետի համար (ստ. 25, 1935թ.)
«Կանչ Վահագին» դաշնամուրի և հարվածային գործիքների համար (ստ. 54, № 1, 1945թ.)
“Chahagir” սոլո ալտի համար (ստ. 56, № 1, 1944թ.)
«Կախարդական երկրում» ֆլեյտայի, թավջութակի, տավիղի և տամ-տամի համար (ստ. 90, № 1, 1951թ.)
Դուետ ջութակի և կլավեսինի համար (ստ. 122, 1957թ.)
Սոնատ 2 հոբոյի և երգեհոնի համար (ստ. 130, 1963-1964թ.)
Կվինտետ փողայինների համար (ստ. 159, 1960թ.)
“Nagooran” թավջութակի և հարվածայինների համար (ստ. 237, № 2, 1964թ.)
Սոնատ 2 կլարնետի համար (ստ. 297, 1977թ.)
Սոնատ կլարնետի և կլավեսինի համար (ստ. 322, 1978թ.)
Տրիո 3 սաքսոֆոնի համար (ստ. 331, 1979թ.)
Սոնատ ալտ-բլոկֆլեյտայի և կլավեսինի համար (ստ. 387, 1984թ.)
Սոնատ ֆլեյտայի և տավիղի համար (ստ. 406, 1987թ.)
Դուետ ջութակի և թավջութակի համար (ստ. 409, 1987թ.)
2 սոնատ շեփորի և երգեհոնի համար.
№ 1 (ստ. 200, 1962թ.)
№ 2 (ստ. 349, 1981թ.)
2 լարային տրիո.
№ 1 (ստ. 201, 1962թ.)
№ 2 (ստ. 403, 1986թ.)
5 լարային կվարտետ.
№ 1 (ստ. 8, 1936թ.)
№ 2 (ստ. 147, 1950թ.)
№ 3 (ստ. 208, № 1, 1968թ.)
№ 4, (ստ. 208, № 2, 1970թ.)
№ 5, (ստ. 287, 1976թ.)
2 դաշնամուրային կվինտետ.
№ 1 (ор. 9, 1926թ.)
№ 2 (ор. 109, 1964թ.)
Ստեղնաշարային.
3 պրելյուդ և ֆուգա դաշնամուրի համար (ստ. 10, 1935)
“Sonata ricercare” դաշնամուրի համար (ստ. 12, 1935)
Ֆանտազիա դաշնամուրի համար (ստ. 16, 1952)
«Կախարդական ֆլեյտա» դաշնամուրի համար (ստ. 22, 1937)
“2 Ghazals” դաշնամուրի համար (ստ. 36, 1933)
«12 հայկական ժողովրդական երգ» դաշնամուրի համար (ստ. 43, 1943)
“Jhala” դաշնամուրի համար (ստ. 103, 1951)
Սոնատին դաշնամուրի համար (ստ. 120, 1962)
«Արևածագի հիմն» երգեհոնի համար (ստ. 138, 1953)
«Վանա լիճ», սոնատ դաշնամուրի համար (ստ. 175, 1946)
“Madras”, սոնատ դաշնամուրի համար (ստ. 176, 1947)
“Shalimar”, սյուիտ դաշնամուրի համար (ստ. 177, 1950)
“Bardo”, սոնատ դաշնամուրի համար (ստ. 192, 1959)
«5 տեսիլքային պեյզաժ» դաշնամուրի համար (ստ. 214, 1965)
Սոնատին երգեհոնի համար (ստ. 382, 1983)
Սոնատ դաշնամուրի համար (ստ. 399, 1986)
«Մխիթարանք» դաշնամուրի համար (ստ. 419, 1989)
“Habakkuk” երգեհոնի համար (ստ. 434, 1995)
1965թ. այցելել է Հայաստան, որտեղ երկար չի մնացել: Ծանոթանալով գործընկերների հետ, իրենց է նվիրել ստեղծագործություններ: Նրա հայաստանյան շրջագայության մասին պետական արխիվներում քիչ բան է պահպանվել։
1991թ. Կարնեգի Հոլում մեծ շուքով նշվեց Ալան Հովհաննեսի ծննդյան 80-ամյակը, որի ընթացքում կայանում է իր այդ ժամանակ նոր գրված 65-րդ «Արցախ» սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան՝ Մաեստրոյի ղեկավարությամբ:
1960-1970թթ. հռչակվում է Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր
1977թ. երաժշտական նվաճումների համար Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրում է պատվավոր անդամ