ՍԱԿԿԻԼԱՐԻ
ԲՈՐԻՍ ՎԼԱԴԻՄԻՐԻ
ԲՈՐԻՍ ՎԼԱԴԻՄԻՐԻ
23/08/1920, Երևան – 16/06/1992, Երևան
Հույն ալտահար, ջութակահար, կոմպոզիտոր
1949թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը (պրոֆ.՝ Ա. Տեր-Ղևոնդյան)
1947-1992թթ. դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում
1965-1992թթ. դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում
1940-1944թթ. եղել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, ալտահար
1944-1966թթ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի ջութակահար, ալտահար
1944, 1974, 1976, 1980թթ. Լարային կվարտետներ
1947, 1951թթ. Կանտատներ
1962թ. «Չոփչոփիկ» մանկական բալետ (ըստ Կ. Չուկովսկու)
4 սիմֆոնիա
Դաշնամուրային մանրանվագներ
Պոեմ դաշնամուրի համար
Սյուիտներ.
1954թ. «Պիոներական սյուիտ»
1980թ. «Մանկական երաժշտություն» (2 տետր)
1985թ. «Մանկական պատկերներ» դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար
Սոնատներ.
1970թ. դաշնամուրի համար
1972թ. ջութակի և դաշնամուրի համար
1963թ. ՀԽՍՀ վաստակավոր արտիստ