ԳՅՈԴԱԿՅԱՆ 

ԳԵՎՈՐԳ ՇՄԱՎՈՆԻ

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու

12/08/1928, Երևան – 20/12/2015, Երևան

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում

1952թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան

1955թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆ.-ներ՝ Գ. Տիգրանով, Գ. Սարաջյան, Բ. Յարուստովսկի)

1957թ.-ից աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում

1965թ.-ից՝ բաժնի վարիչ

1979-2005թթ.՝ փոխտնօրեն

1973-1991թ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության քարտուղար

1977թ.-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում

2003թ.-ից՝ պրոֆեսոր

Գ. Գյոդակյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ երաժշտական պատմության և տեսության խնդիրներին։

1980թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

2009թ. ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ

2011թ. Մովսես Խորենացու մեդալ