ԱՅՎԱԶՅԱՆ
ԱՐՏԵՄԻ ՍԵՐԳԵՅԻ
ԱՐՏԵՄԻ ՍԵՐԳԵՅԻ
Կոմպոզիտոր, երգահան, խմբավար, թավջութակահար
Հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիր
26/06/1902, Բաքու – 14/11/1975, Երևան
Երաժշտական տարրական կրթությունն ստացել է Բաքվի ուսումնարանում` Վ. Դոբրոխոտովի դասարանում
1923թ. ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի թավջութակի ֆակուլտետը (պրոֆ.՝ Կ. Մինյար-Բելորուչև)
1932թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի թավջութակի ֆակուլտետը (պրոֆ.՝ Ս. Կոզոլուպով)
Աշխատել է Երևանի պետական կոնսերվատորիայում
1927-1930թթ. եղել է Լենինականի երաժշտական ստուդիայի տնօրենը
1938թ. կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը (1938-1956 թթ.՝ գեղարվեստական ղեկավար)
1943-1945 թթ. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոի գեղարվեստական ղեկավար
1956թ.-ից ԽՄԿԿ անդամ
Սյուիտներ
Կոնցերտներ
2 կվարտետ
Կինոերաժշտություն («Լուսաբացի դեմ», «Ինչու է աղմկում գետը», «Մայրական սիրտ») և մուլտերաժշտություն («Սառցե Թագուհին» և «Գայլը և 7 ուլիկները»)
Կոմիկ օպերաներ.
1937թ. «Թափառնիկոս»
1963թ. «Պարոն Մինթոևը Փարիզում»
Խորհրդահայ առաջին օպերետներ.
1942թ. «Աշուղ Մուրադ»
1944թ. «Ատամնաբույժն արևելյան»
1945թ. «Երջանիկ օր»
1945թ. «Աշուղ Ղարիբ»
1946թ. «Քաջ Նազար»
1953թ. «Հին հիվանդություն»
1970թ. «Սեր աստղերի տակ»
Էստրադային երգեր.
“Ջան Երևան”
“Կարինե”
“Արաքս գետը”
“Իմ քարավան” և այլն
1939թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1939, 1956, 1964թթ. Պատվի շքանշաններ
1964թ. ՀԽՍՀ ժողովրդական արտիստ