ՓԱՀՐԵՄՈՒԶՅԱՆ

ԶՈՀՐԱՊ  ԱՐՄԵՆԱԿԻ

Կոմպոզիտոր

1988թ. Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 24/04/1952 թ., ք. Թբիլիսիում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատրիայի (ԵՊԿ) դաշնամուրային, տեսական և կոմպոզիտորական բաժինները:

Դասավանդել է Երևանի կույր երեխաների գիշերօթիկ դպրոցում:

Որպես արտիստ՝ հանդես է եկել ՀԿԵՄ երաժշտական կոլեկտիվների, միավորման ժողգործիքների անսամբլում:

Պրելյուդներ, պիեսներ

30 ալբոմ

Պիեսների շարքեր

Սոնատ-ֆուգա

Մի քանի թեմա՝ վարիացիաներով

Գուսանական երգերի մշակումներ

Բալլադ դաշնամուրի համար՝ ըստ Հովհ. Թումանյանի բանաստեղծության

Պիես-պոեմ երկու թավջութակի համար

Տրիո երկու ֆլեյտայի և պիկոլոֆլեյտայի համար

Սոնատ մենանվագ ջութակի համար

Պոեմ-ֆանտազիա կլավեսինի և երգեհոնի համար

Կոնցերտ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար

Ռոմանս ալտի և դաշնամուրի համար

Երգեր, ռոմանսներ՝ Հովհ. Թումանյանի, Ս. Մկրտչյանի, Գ. Սարյանի, Վ. Առաքելյանի և ինքնուս բանաստեղծների խոսքերով

2017թ․ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով։

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ