ԵՐԿԱՆՅԱՆ
ԵՐՎԱՆԴ ՎԱՀԱՆԻ
ԵՐՎԱՆԴ ՎԱՀԱՆԻ
Կոմպոզիտոր, ջութակահար
Հայաստանի կոմպոզիտորների (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 05/11/1951թ., ք. Գյումրիում:
1970թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի (ղեկ.` Գ. Եղիազարյան) և ջութակի (ղեկ.` Հ. Վարդանյան) բաժինները։
1978թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան (ղեկ.` Գ. Եղիազարյան):
1975-1994թթ. դասավանդել է ԵՊԿ-ում:
1987-1994թթ. եղել է հայկական հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը, համույթի համար մշակել է շուրջ 150 հայկական շարական:
1995թ. վարել է Բեյրութի «Գուսան» երգչախմբի ղեկավարի պաշտոնը:
1996թ.-ից եղել է«Հայաստան» նվագախմբի ղեկավարը:
1999թ.-ից ղեկավարել է «Մադրիգալ» անսամբլի ղեկավարի պաշտոնը:
2000թ. վարել է Բարսեղ Կանաչյանի երաժշտանոցի տնօրենի պաշտոնը:
Օպերաներ.
«Շուշանիկ» (2 գործ., լիբրետոն` Տ. Լևոնյանի), 1981թ.
«Կայսր» (3 գործ., լիբրետոն` Ե. Երկանյանի), 2008թ.
Բալետներ.
Օրեսթեոս» (2 գործ., լիբրետոն` Ե. Երկանյանի), 1974թ.
«Էդիպ արքա» բալետ (2 գործ., լիբրետոն` Ե. Երկանյանի), 1976թ.
Երաժշտա–բեմական ներկայացումներ.
«Մոկաց Միրզա» ֆոլկ օպերա-բալետ (լիբրետոն` Ն. Թահմիզյանի), 1978թ.
«Վահագնի ծնունդը» խորեոգրաֆիկ կանտատ (լիբրետոն` Հ. Աշուղյանի), 1987թ.
Կանտատ–օրատորիալ, սիմֆոնիկ ստեղծագործություններ.
«Ողբ Երեմեայ Մարգարեյի» կանտատ, 1973թ.
Սիմֆոնիկ պոեմ «Հաղթանակ», 1975թ.
Սյուիտ թիվ 1, թիվ 2 «Օրեսթեոս» բալետից, 1976թ.
Սյուիտ «Էդիպ արքա» բալետից, 1977թ.
Սիմֆոնիա թիվ 1 «Ինքնադիտողություն», 1977թ.
Սիմֆոնիա թիվ 2 «Հայկ և Բել» ասմունքողի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1978թ.
Սիմֆոնիա թիվ 3 «Ձայն նահատակաց»` նվիրված Եղեռնի զոհերի հիշատակին, մանկական ձայնի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1984թ.
Սիմֆոնիա թիվ 4 «Նեմեսիս», 1986թ.
Ավելի քան 60 հոգևոր երգերի մշակումներ մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1994-1999թթ.
«Ավագ շաբաթ» օրատորիա, 1995թ.
«Հարության կանտատ», 1998թ.
Սիմֆոնիկ պոեմ «Նահատակաց հրապարակը Բեյրութում», 2001թ. (2-րդ խմբ.` 2006թ.)
«Օգոստինոս Երանելու խոստովանությունները» կանտատ, 2008թ.
Սիմֆոնիկ պոեմ «Բաալբեկի ավերակները», 2008թ.
«Առանձնացյալի երգերը» վոկալ-սիմֆոնիկ շարք մեներգիչների և նվագախմբի համար (խոսք` Գևորգ Թրակլի), 2010թ.
«Յայտնութիւնն ըստ Յովհաննու» օրատորիա 3 մեներգչի, 3 երգչախմբի, երգեհոնի, պղնձյա և հարվածային գործիքների համար, 2011թ.
Սիմֆոնիա թիվ 5 «Խաչված երազներ» (4մաս), 2011թ.
«Հերոսական ռապսոդիա»` նվիրված ՀՀ Անկախության 20-ամյակին, 2011թ. «Էպիտաֆիա» Ճապոնիայում երկրաշարժից և ցունամիից զոհվածների հիշատակին, 2011թ.
«Շուշի» սիմֆոնիկ սյուիտ (տրիպտիխ)` նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին, 2012թ.
«Միստերիա» սիմֆոնիկ նվագախմբի համար, 2012թ.
«Եռաձայն Պատարագ» օրատորիա (խոսք` Պ. Սևակի) ասմունքողի, երգչախմբի, մանկական երգեցիկ խմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2013թ.
Կոնցերտներ.
Կոնցերտներ կլարնետի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 1978թ.
Կոնցերտ թիվ 1 ջութակի և լարային նվագախմբի համար, 1983թ.
«Տեսիլք» կոնցերտ-պոեմ ջութակի և նվագախմբի համար, 2006թ.
Կոնցերտ ֆագոտի և սիմֆոնիկ նվագախմբի համար («Concerto elevato»), 2010թ. «CAPRICCIO ELEVATO» ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2011թ.
«PIETA» գալարափողի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2012թ.
«SALOMEA» ջութակի և նվագախմբի համար, 2012թ.
Կամերային-նվագախմբային ստեղծագործություններ.
Կամերային սիմֆոնիա թիվ 2, 1970թ.
Սիմֆոնիետտա թիվ 1, 1976թ.
Սիմֆոնիետտա թիվ 2, 1977թ.
Կոնցերտ կիթառի և կամերային նվագախմբի համար, 1981թ.
«Ինտենցիա» մենակատարների անսամբլի համար, 1983թ.
«Էնտելեխիա» մենակատարների անսամբլի համար, 1985թ.
Կոնցերտ թիվ 2 ջութակի և կամերային նվագախմբի համար, 1986թ.
«Քրոնիկոն» (6 մաս) կամերային (լարային) նվագախմբի համար, 2007թ.
«Հումորեսկ» մենակատարների անսամբլի համար, 2008թ.
«Մանկան ամենօրյա երազը» կոնցերտ երկու ֆլեյտայի, հարվածայինների և կամերային նվագախմբի համար, 2011թ.
«Խաչելություն» ալտի և կամերային նվագախմբի համար, 2011թ.
Վոկալ-գործիքային երգչախմբյին-նվագախմբային կամերային ստեղծագործություններ.
«Երգ երգոց» սոպրանոյի, տենորի և գործիքային անսմաբլի համար, 1973թ.
«Եղիցի լույս» վոկալ շարք սոպրանոյի և մենակատարների անսամբլի համար (խոսք` Պ. Սևակի), 1974թ.
«Կանտիկլ» 4 սոպրանոյի, 6 ֆլեյտաների, նախապատրաստված դաշնամուրի և հարվածայինների համար, 1975թ.
«Հելլենական երգեր» (տետր 1-ին) սոպրանոյի և մենակատարներիանսամբլի համար(գրված հույն անտիկ բանաստեղծուհիների խոսքերով), 1978թ.
«Հելլենական երգեր» (տետր 2-րդ) բարիտոնի և մենակատարների անսմաբլի համար(գրված հույն անտիկ բանաստեղծների խոսքերով), 1978թ.
«Գիրք ծննդոց» կամերային երգչախմբի և նվագախմբի համար (խոսք` Վ. Դավթյանի), 1982թ.
«Չորս թանկաներ» սոպրանոյի և անսամբլի համար` վոկալ շարք ճապոնցաի բանստեղծների խոսքերով, 1983թ.
«Տողեր Տերյանից» վոկալ շարք տենորի և մենակատարների անսամբլի համար (խոսք` Հ. Սահյանի), 2009թ.
«Երեք երգ» վոկալ շարք սոպրանոյի, քամանչայի, քանոնի և թառի համար (խոսք` Այաթոլլահ Հոմեյնիի), 2009թ.
Կամերային անսամբլային ստեղծագործություններ.
«Մանկական ալբոմ» դաշնամուրի համար, 1968թ.
6 սոնատիններ դաշնամուրի համար, 1970թ.
Սոնատ թիվ 1 ջութակի և դաշնամուրի համար, 1971թ.
«Երկու էկլոգա» դաշնամուրի համար, 1971թ.
«Ավետում» ֆլեյտայի, ուդի, տոմ-տոմների համար, 1972թ.
«Երեք ռեչիտատիվներ» ֆլեյտայի և դաշնամուրի համար, 1973թ.
«Պանթոմուզիկա» երկու դաշնամուրի համար, 1974թ. (2-րդ խմբ.` դաշնամուրի համար, 1983թ.)
«Երկու պրելյուդ» դաշնամուրի համար, 1974թ.
Սոնատ թիվ 1 դաշնամուրի համար, 1975թ.
«Ավետում» դաշնամուրի համար, 1976թ.
Սոնատ թիվ 2 ջութակի և դաշնամուրի համար, 1976թ.
Սոնատ երգեհոնի համար, 1976թ.
«Վարք Թովա Մեծոփեցու» երկու շեփորի և երկու տրոմբոնի համար, 1976թ.
Սոնատ թավջութակի համար, 1977թ.
Սոնատ բաս կլարնետի և դաշնամուրի համար, 1977թ.
Լարային կվարտետ թիվ 1, 1978թ.
«Վարք Ստեփանոս Սյունեցու» դաշնամուրի, երգեհոնի և հարվածայինների համար, 1978թ.
Սոնատ ֆլեյտայի և դաշնամուրի համար, 1978թ.
Սոնատ թիվ 2 դաշնամուրի համար, 1980թ.
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, 1981թ.
Փայտյափողային կվինտետ, 1982թ.
Լարային կվարտետ թիվ 2, 1983թ.
«Մայրամուտի ցոլքեր» ֆլեյտայի, կլարնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, 1984թ.
Լարային կվարտետ թիվ 3, 1987թ.
Փայտյափողային կվարտետ, 1987թ.
«Անցյալի որմնանկարներ» սյուիտ երգեհոնի համար, 1989թ.
«Հայելի» մենանվագ ջութակի համար, 1997թ.
«Քմայքներին գերի» մենանվագ ջութակի համար, 2002թ.
«Հեռացում» մենակատար ալտի համար, 2010թ.
Սոնատ-ֆանտազիա թիվ 2 մենանվագ ջութակի համար, 2011թ.
Fuga in G մենակատար ջութակի համար, 2011թ.
«Աղոթք» երգեհոնի համար` նվիրված Վ. Ստամբոլցյանի հիշատակին, 2011թ.
«Առասպել» մենանվագ ջութակի համար, 2012թ.
«Խճճված հանգույցներ» ֆուգա մենակատար ջութակի համար, 2012թ.
«Ուծացում» դաշնամուրի համար, 2013թ.
Վոկալ ստեղծագործություններ.
«Դիվանի» վոկալ շարք մեցցո սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Ֆրիկի), 1971թ.
«Տվայտանքներ» վոկալ շարք սոպրանոյի, ֆլեյտայի և դաշնամուրի համար (խոսք` Պ. Դուրյանի), 1972թ.
«Իրիկվան խորհուրդներ» վոկալ շարք սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք` Վ. Թեքեյանի), 1978թ.
«Հույսեր և իղձեր» վոկալ շարք ձայնի և դաշնամուրի համար (խոսք` Մ. Մեծարենցի), 2010թ.
Խմբերգային ստեղծագործություններ.
«Նշանների երկիր» խմբերգաշար իգական երգչախմբի համար (խոսք` Հ. Էդոյանի և Ա. Հարությունյանի), 1976թ.
«Նավասարդյան» խմբերգ խառը երգչախմբի համար (խոսք` Դ. Վարուժանի), 1980թ.
Խմբերգաշար (4 խմբերգ) իգական երգչախմբի համար (խոսք` Վ. Դավթյանի), 1984թ.
«Ձոն» խմբերգ խառը երգչախմբի համար (խոսք` Դ. Վարուժանի), 1984թ.
Խմբերգաշար (4 խմբերգ) իգական երգչախմբի համար (խոսք` Վ. Տերյանի), 1985թ.
Ծիսական շրջիկ խմբերգեր (4 մաս) իգական կամ մանկական երգչախմբի համար, խոսք` ժողովրդական, 1985թ.
«Սիրիուս» իգական երգչախմբի համար, 1985թ.
Հայ հոգևոր երգերի մշակումներ (7 խմբերգ) խառը երգչախմբի համար, 1995-1999թթ.
«Վերադարձ» խմբերգ խառը երգչախմբի համար (խոսք` Վ. Տերյանի), 1997թ.
Հայ հոգևոր երգերի մշակումներ (16 խմբերգ) իգական երգչախմբի համար, 2004-2007թթ.
Խմբերգաշար (3 խմբերգ) խառը երգչախմբի համար (խոսք` Հ. Հովեյանի), 2005թ.
«Սեզամ բացվիր» խմբերգաշար (4 խմբերգ) խառը երգչախմբի համար (խոսք` Հ. Սահյանի), 2009թ.
Խմբերգաշար (5 խմբերգ) խառը երգչախմբի համար (խոսք` Ե. Չարենցի), 2010թ.
«Շատախի երգեր» խմբերգաշար (4 խմբերգ), խոսք` ժողովրդական
«Աշնան ծաղիկներ» խմբերգաշար (խոսք` Մ. Մեծարենցի), 2010թ.
«AGORA» խմբերգ, 2010թ.
«Հավատամ, գուցե հարություն առնեմ» խմբերգաշար (խոսք` Ռ. Դավոյանի), 2011թ.
«Յահվեի վրեժը» խմբերգ (խոսք` Ա. Իսահակյանի), 2011թ.
Խմբերգաշար (խոսք` Ա. Իսահակյանի), 2012թ.
«Վեց խոհախրատական հայրեններ» կանացի երգչախմբի համար (խոսք` Հովհաննես Երզնկացի Պլուզի), 2012թ.
Էլեգիա` նվիրված Հրանտ Դինքի հիշատակին, 2012թ.
«Թախծող ծովանույշներ» խմբերգ, 2012թ.
Հայկական ժողգործիքների և նվագախմբային գործեր.
«Տաղ աշնան» պիես քանոնի համար, 1980թ.
«Ռապսոդիա» երկու քանոնի համար, 1982թ.
«Վասն սիրո և բարության» ժողգործիքների նվագախմբի համար, 1983թ.
«Պրելյուդ և սկերցո» քանոնի համար, 2009թ.
«Տաղարան» հնագույն երաժշտության համույթի համար գրված մշակումներ.
«Հայ հոգևոր և աշխարհիկ երգեր» 350 մշակումներ և փոխադրումներ` կազմված 7 «հիսնյակներից», 1987-1994թթ.
Կ. Մոնտեվերդիի «Պոպպեայի թագադրումը» և «Օրփեոս», Գ. Հենդելի «Էցիո», Գլյուկի «Էվրիդիկա և Օրփեոս» օպերաների վերագրծիքավորումներ համերգային կատարումների համար «Տաղարան»-ի կազմին պատշաճեցված
Շուրջ 100 արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործությունների գործիքավորումներ և պատշաճեցումներ «Տաղարան»-ի կազմի համար
Կինոյի և թատրոնի համար գրված երաժշտություն.
«Մուսա լեռան 40 օրը» հեռուստաթատրոնի ներկայացում (ռեժ.` Գ. Չալիկյան), 1986թ. «Ծիրանի երկար ճանապարհը» կարճամետրաժ ֆիլմ (ռեժ.` Ն. Պեզճեան), 2001թ.
«Ավյուն» կարճամետրաժ ֆիլմ (ռեժ.` Ն. Պեզճեան), 2002թ.
«Մյուռոնօրհնեք» լիամետրաժ փաստագրական ֆիլմ (ռեժ.` Ն. Պեզճեան), 2005թ.
Ավելի քան 300 ստեղծագործությունների (հոգևոր, ժողովրդական, հայ և օտարազգի կոմպոզիտորներ) մշակումներ, գործիքավորումներ և փոխադրություններ Բեյրութի «Գուսան» երգչախմբի, «Հայաստան» կամերային նվագախմբի, ջութակահարների անսամբլի և «Մադրիգալ» հնագույն երաժշտության համույթի համար
1967թ. արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի:
1981, 1985թթ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի:
1984թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
1990թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման:
1986թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
1993թ. արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի:
2004թ. պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանով:
2006թ. արժանացել է Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:
2013թ. արժանացել է ՀՀ պետական մրցանակի:
2011թ. պարգևատրվել է Պատվո շքանշանով:
2017թ․ պարգևատրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակով
2017թ․ շնորհվել է Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում: