ՀԱԼԱՋՅԱՆ
ԴԱՎԻԹ ՄԱՐԱՏԻ
ԴԱՎԻԹ ՄԱՐԱՏԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 07/02/1962 թ., ք. Երևանում:
Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։
1989թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժինը (ղեկ.` Էդգար Հովհաննիսյան):
1991թ. ավարտել էԵՊԿ ասպիրանտուրան։
1991թ. ուսումը շարունակել է Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի կոնսերվատորիայում:
Ուսանելու տարիներին Դավիթ Հալաջյանը աշխատել է Հայաստանի պետական ռադիոյում` որպես երաժշտական խմբագիր։ Հեղինակել է «8։30» հաղորդաշարը:
Հանդես է գալիս որպես կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար:
Դասավանդում է Ցյուրիխի կոնսերվատորիայում։
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, 1983թ.
Լարային կվարտետ թիվ 1, 1984թ.
Լարային կվարտետ թիվ 2, 1985թ.
«Մեսրոպ Մաշտոց» կանտատ մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, 1986թ.
Ջութակի կոնցերտ ջութակի, լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար, 2001թ.
«Շեքսպիրի սոնետները» a cappella երգչախմբի համար, 2001թ.
«Մարդկության վտարումը» երգչախմբի և դուդուկի համար, 2005թ.
A.T. Wegner Gesellschaft թավջութակի կվարտետի համար, «Cohaerentia»-ի պատվերով , 2005թ.
«Շեքսպիրի սոնետ 2»a cappella երգչախմբի համար, 2008թ.
«Մաշտոցի շարական» սոպրանոյի և լարային նվագախմբի համար (կոմպոզիտոր Ա. Կնյուզելի պատվերով), 2008թ.
«Stabat Mater», MEG Recordings, Քեմբրիջ, ԱՄՆ, 1992
«O Herr, wenn Du…», Art & Electronics, Բոստոն, ԱՄՆ, 1992
«Songs Of Love And Death», Russian Disc, Մոսկվա, Ռուսաստան, 1993
«Fuggita, Sparita, Scomparsa…», в «Works from the Swiss Center for Computer Music 1985-95»
«Mut zum teilen», Sony Շվեյցարիա, 1995
«Music in the shade», Գերմանիա, 2001
«Die Austreibung der Menschheit», Գերմանիա, 2005
«Missa de Lumine», թողարկման փուլում է։
2011թ. պարգևատրվել է ՀՀ ՄՆ Ոսկե մեդալով
2012թ. պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» շքանշանով
2013թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալո
2022թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով