ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԳՐԻԳՈՐ ԱՇՈՏԻ

Կոմպոզիտոր, դիրիժոր, թավջութակահար, հայկական վիոլայի կատարող

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2015թ.-ից

Ծնվել է 15/06/1963թ., ք. Երևանում:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1981-1985թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  լարային բաժնի թավջութակի դասարանում (ղեկ.` Ալեքսանդր Չաուշյան):

1982-1983թթ. ստացել է դիրիժորության դասեր Վալերի Գերգիևից:

1983-1988թթ. ուսանել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժնում Էդվարդ Միրզոյանի  դասարանում:

1990-1996թթ. եղել է «Փյունիկ» ժողովրդական նվագարանների համույթի գեղարվեստական ղեկավարը:

1993թ. համերգներով հանդես է եկել Շվեյցարիայում, 1995 թ.` Ֆրանսիայում:

1991-1994թթ. վարել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը:

2005թ. ստեղծել է հայ միջնադարյան երաժշտության «Օշական» համույթը, 2006-2008թթ.՝ եղել է նույն համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում (Radio France), Մոնակոյում, Գերմանիայում, Շվեյցարիայում:

2007թ. ստեղծել է «Օշական» տրիոն: Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում (Festivals Pontoise, Thoronet, etc.), Շվեյցարիայում, Կանադայում (International Sacred Music Festival in Quebec):

2013թ.-ից մինչ օրս «Les Violons d’Arménie» լարային հնգյակի գեղարվեստական ղեկավարն է և մենակատարն է: Հնգյակում ընդգրկված են նոր հայկական լարային նվագարաններ: Նվագացանկը ներառում է հայկական, եվրոպական բարոկո և ռոմանտիկ երաժշտություն:

2013թ. Մոնրեալում VivaVoce երգչախմբի հետ ներկայացրել է «Կոմիտասը հայ միջնադարյան երաժշտություն» ծրագիրը` հանդես գալով որպես կոմպոզիտոր և մենակատար:

2013թ.-ից մինչ օրս համագործակցում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ` հայկական վիոլայով և թավջութակով կատարելով հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

2014թ. օպերային թատրոնի նվագախմբի հետ հայ միջնադարյան և եվրոպական բարոկո երաժշտության համերգներով հանդես է եկել Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` հանդես գալով որպես դիրիժոր և կոմպոզիտոր:

2015թ. Հոլանդիայում Զութֆենի թավջութակի միջազգային փառատոնում որպես դիրիժոր և մենակատար Պառնասուս անսամբլի հետ հանդես է եկել հայ երաժշտությանը նվիրված համերգներով:

2015թ. «Նարեկացի» արվեստի միությունում «Les Violons d’Arménie» լարային հնգյակի հետ ներկայացրել է «Աշխարհի պարեր» ծրագիրը:

2015թ. որպես դիրիժոր` համագործակցել է Հայաստանի կամերային նվագախմբի հետ` կատարելով հայ միջնադարյան երաժշտություն և Կոմիտասի ստեղծագործությունները:

2019թ.-ից համագործակցում է Պորտուգալիայի «Consonancia» կամերային նվագախմբի հետ, ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի Aiken Civic Orchestra-ի հետ որպես դիրիժոր, մենակատար և ծրագրերի հեղինակ:

3 մանկական պիեսներ դաշնամուրի համար, 1982թ.

Տրիո երեք թավջութակի համար, 1985թ.

«Օրհնե ձիան» խմբերգ, 1999-2001թթ.

 «Գոհար վարդ» պոեմ հայկական վիոլայի, քանոնի և ուդի համար` հիմնված Նարեկացու համանուն տաղի վրա, 2004թ.

«Աչքն ծով» պոեմ հայկական վիոլայի և երգչախմբի համար հիմնված Նարեկացու համանուն տաղի վրա, 2005թ.

«Աղոթք» դուդուկ սոլոյի համար, 2005թ.

«Ավետիս»-ներ երգչախմբի համար, 2006թ.

«Արևի երգ և պար» լարային նվագախմբի համար, 2010թ.

«Թռթռուկ» հայկական վիոլայի և լարային նվագախմբի համար, 2010թ.

«Կոմիտաս-Սկերցո» լարային նվագախմբի համար, 2010թ.

Լարային կվարտետ «Ռոմանտիկ», 2013թ.

«Տրագիկ պար» դաշնամուրի համար, 2015թ.

“Երգ ապաշխարության” կանտատ երգչախմբի, վիբրաֆոնի և լարային նվագախմբի համար, 2021թ.

Տրիո երեք ալտի համար, 2021թ.

Բազմաթիվ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ երգչախմբի, դասական և ժողովրդական նվագարանների համար:

Ձեռնարկ մեծ և փոքր քեմանիի համար (պետական պատվեր «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամ»)

«Գոհար վարդ» ձայնասկավառակ («Նարեկացի» արվեստի միություն)

1993թ. «Փյունիկ» անսամբլի հետ առաջին անգամ հյուրախաղերով հանդես է եկել Շվեյցարիայում, իսկ 1995թ.` Ֆրանսիայում:

2000թ.-ից մինչ օրս հանդես է գալիս աշխարհի հեղինակավոր բեմերում` Ֆրանսիայում` Radio France, Institut du Monde arabe, Դիժոնի «Աշխարհի հոգևոր երաժշտություն» փառատոնում, «Thoronet», «Pontois» փառատոնում, Գերմանիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում (Քվեբեկի հոգևոր երաժշտության փառատոն), Մարոկոյում և Իրանում:

Որպես դիրիժոր` համագործակցում է տարբեր նվագախմբերի և երգչախմբերի հետ, կատարում է իր նոր ստեղծագործություններն ու մշակումները` հիմնված հայ միջնադարյան երաժշտության վրա. Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Օպերային թատրոնի սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր, «Պառնասուս» անսամբլ (Նիդեռլանդներ), VivaVoce երգչախումբ (Մոնրեալ), Մոնկտոնի համալսարանի երգչախումբ (Կանադա) և այլն:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ