ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ԷԴԳԱՐԻ
ԳԵՎՈՐԳ ԷԴԳԱՐԻ
Կոմպոզիտոր
2001թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ էր:
20/02/1978, Երևան — 30/12/2024, Երևան
1984-1993թթ. ուսանել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում:
1995-2000թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում:
2000-2002թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում:
2001-2009թթ. աշխատել է «Արմեն Ակոբ» մշակութային միության սիմֆոնիկ նվագախմբում` որպես գործիքավորող և դաշնակահար:
1994-1997թթ. աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում` որպես բալետային խմբի կոնցերտմայստեր:
«Կոնցերտ» շեփորի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար (կլավիր), 1993թ.
«1915» սիմֆոնիկ պատկեր մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, 1995թ.
«Սոնատ» դաշնամուրի համար, 1996թ.
«Կվարտետ» չորս ֆլեյտայի և դաշնամուրի համար, 1997թ.
«Bonjour Monsieur Gauguin» երաժշտություն թատերական ներկայացման համար ըստ Վիլիամ Սոմերսեթ Մոեմի «Լուսինն ու վեց պենսանոցը» վեպի, 1997թ.
«Տոպազ» երաժշտություն թատերական ներկայացման համար ըստ Մարսել Պանյոլի պիեսի, 1998թ.
«Լույս տվեք մեզ» երաժշտություն թատերական ներկայացման համար ըստ Նոր Կտակարանի, 1998թ.
«Սոնատ-Ռեքվիեմ» չորս գալարափողի, հարվածայինների, բաս կիթառի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար), 1999թ.
«Գնա խաղաղությամբ» ֆիլմի երաժտություն, 1999թ.
«Սիմֆոնիա» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, 2000թ.
«Լիր Արքա» սյուիտ ըստ Վ. Շեքսպիրի, 2001թ.
«Օրատորիա» խառը երգչախմբի, չորս սոլիստների և մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, 2005թ.
«Ադաջո» մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար, 2009թ.
«Անքնություն կամ պար քնի մեջ» տոկատ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, 2011թ.
«Էսքիզային կոնտրաստներ» կվարտետ ֆլեյտայի, թավջութակի, վիբրոֆոնի-բոնգերի և թիմփանիի համար, 2013թ.
«Օրորոցային» մենակատար սոպրանոյի և դաշնամուրի համար (խոսք՝ Հովհաննես Շիրազի), 2014թ.
Տարբեր տարիներին գրված կամերային, գործիքային ստեղծագործություններ և երգեր
1988թ. Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես մրցույթում դաշնամուրային «Պիես»-ի համար արժանացել է դափնեկրի կոչման:
1989թ. Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես մրցույթում «Փոքրիկ զինվորի քայլերգ»-ի համար արժանացել է դափնեկրի կոչման:
1990թ.Արամ Խաաչտրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես մրցույթում «Լեռնեցիների պար»-ի համար արժանացել է դափնեկրի կոչման:
1991թ.Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես մրցույթում շեփորի և դաշնամուրի կոնցերտինոյի համար արժանացել է դափնեկրի կոչման:
1994թ. Ավետիք Իսահակյանի խոսքերով մրցույթում «Միշտ զգում եմ ես» ռոմանսի համար արժանացել է գլխավոր մրցանակի:
1996թ. «Ամադեուս» միջազգային մրցույթում դաշնամուրային սոնատի համար արժանացել է երկրորդ մրցանակի:
1997թ. Եղիշե Չարենցի հարյուրամյակին նվիրված մրցույթում «Պոետ» ռոմանսի համար արժանացել է գլխավոր մրցանակի:
2002թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով։
2012թ.-ից Գերմանիայի կոմպոզիտորների միության անդամ էր: