ԲԱԴԱԼՅԱՆ

ԳԵՎՈՐԳ  ՀՈՎՀԱՆՆԵՍԻ

Կոմպոզիտոր

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2017 թ.-ից

Ծնվել է 18/04/1990թ. Երևանում

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1998-2005թթ. սովորել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում:

2006թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայի ստեղծագործական բաժին (Վարդան Աճեմյանի դասարան), այնուհետև` դաշնամուրային (Անահիտ Ներսիսյան, Հասմիկ Տեր Անտոնյան)` ավարտելով գերազանցությամբ:

Հեղինակ է խմբերգային, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների: Երաժշտություն է գրել նաև երեխաների համար:

Ստեղծագոործությունները կատարվել են միջազգային բեմերում, այդ թվում` Նյու Յորքի “Carnegie Hall”: Կատարումներով ելույթ է ունեցել Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, նաև արտերկրում` հանդես գալով որպես հեղինակ-կատարող:

Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր և մրցանակակիր է:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ