ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

ԳԱՅԱՆԵ  ԲՈԳԴԱՆԻ

Երաժշտագետ

1996թ.ից Հայաստանի կոմպոզիտորների (ՀԿՄ) անդամ է:

Ծնվել է 13/06/1959 թ., Բաթումիում (Վրաստան):

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1974-1978թթ. ուսանել է Կիրովականի Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանի տեսական-կոմպոզիտորական բաժնում:

1978-1983թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտության բաժնում (ղեկ.՝ Ռ. Ստեփանյան):

1987-1994թթ. Երևանի N 2 Արվեստի դպրոցում դասավանդել է տեսական առարկաներ:

1994թ.-ից Ալ. Սպենդիարյանի անվան թիվ 1  հատուկ երաժշտական դպրոցում դասավանդում է տեսական առարկաներ:

1996-1998թթ. Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարանում դասավանդել է տեսական առարկաներ:

1997-1999թթ. «Միր» հեռուստատեսությունում աշխատել է որպես թղթակից-լրագրող:

Հեղինակ է երաժշտական մանկավարժությանը, հայ, ռուս, վրացի ժամանակակից կոմպոզիտորներին նվիրված հոդվածների, նաև՝ ռադիոհաղորդումների՝ նվիրված հայ, ռուս, վրացական մշակույթին:

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ