ԿԵՍՈՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՌՈՒԲԵՆԻ
ԳԱՅԱՆԵ ՌՈՒԲԵՆԻ
Կոմպոզիտոր
Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է 2014թ.-ից:
Ծնվել է 03/06/1956թ., ք. Երևանում:
1971-1975թթ. ուսանել է Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության բաժնում:
1977-1982թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնում (ղեկ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Է. Հովհաննիսյան):
1981-1986թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության բաժնում (ղեկ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա. Բուդաղյան):
1975-1976թթ. դասավանդել է Խ. Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցում երգ-երաժշտություն առարկան:
1976-1978թթ. աշխատել է «Կանազի» մշակութային տանը որպես սոլֆեջիոյի ուսուցիչ:
1982թ.-ից «Հայհեղինակ» և «РАО» հասարակական կազմակերպությունների անդամ է:
1987-1994թթ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության արտերկրի համար տրվող հաղորդումների խմբագրությունում որպես ավագ երաժշտական խմբագիր, պատրաստելով բազմաթիվ հարցազրույցներ «Աշխարհը և մենք» հաղորդման շրջանակներում (Շարլ Ազնավուրի, Էդուարդ Թոփչյան և այլն.)
Հեղինակային հեռուստաֆիլմեր՝ «Մենախոսություն», ՀՀ հանրային հեռուստատեսություն, 1992թ., «Չեմ կարող լռել» կամ «Դարձյալ էլվինա» ՀՀ հանրային հեռուստատեսություն, 1994թ.
1994-1996թթ. համագործակցել է Հ1 հեռուստաընկերության հետ, պատրաստելով երաժշտական հաղորդումներ երիտասարդ էստրադային կատարողների մասին:
1997-1998թթ. աշխատել է Հրազդան մարզահամերգային համալիրին կից «Արդինի» ակումբում որպես կոմպոզիտոր
2009-2010թթ. աշխատել է Ռ. Միրզոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում որպես երգչախմբի ղեկավար:
2009-2010թթ. դասավանդել է կոմպոզիցիա Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում:
2009թ.-ից համագործակցել է «Փոքր Մհեր» երեխաների զարգացման կենտրոնի հետ, որտեղ 2022թ.-ց աշխատում է որպես երգ-երաժշտության ուսուցիչ:
«ARM TV» հեռուստաընկերությունում, «Монолог в диалоге» 12 հաղորդումներից բաղկացած շարքի հեղինակ է, Մոսկվա, 2014թ.
«ARM TV» հեռուստաընկերությունում «Երևանյան հանդիպումներ» հաղորդումների, (այդ թվում նաև կոմպոզիտոր Լևոն Չաուշյանին նվիրված հաղորդման) հեղինակ է, Երևան, 2015թ.
Հեղինակ է տարբեր ժանրերում գրված բազմաթիվ գործիքային և վոկալ ստեղծագործությունների հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով:
Դաշնամուրային պիեսներ, Պոեմ ֆլեյտայի և դաշնամուրի համար
Երգերի շարք երկսեռ երգչախմբի համար, 1977-1979թ.
«Հուշեր» երգ, ( հնչել է Է. Մակարյանի կատարմամբ 1979թ.)
Մանկական օպերա Ղ․ Աղայանի «Արեգնազան» հեքիաթի հիման վրա (բեմադրվել է Երևանի Մանկական գեղագիտության կենտրոնում), 1980-1982թթ.
«Հին հեքիաթ» երգ (առաջին կատարումը Ռ. Մկրտչյան), 1982թ.
«Մետամորֆոզներ» կամերային նվագախմբի համար (ժողովրդական երգերի թեմաներով), 1986թ.
Երաժշտություն Լ․Ենգիբարովին նվիրված հեռուստաֆիլմի համար (ձայնագրվել է Ստ.Շաքարյանի ջազ-քառյակի կատարմամբ, ՀՀ Պետհեռուստառադիոյի 6-րդ ստուդիայում), 1987թ.
«You in my life», «Դու իմ կյանքում» երգ, 1978թ., (կատարվել է Մարինե Գրիգորյանի կողմից 1987թ. «Նոր անուններ» Համամիութենական փառատոնում և արժանացել է դափնեկրի կոչման, Մոսկվա)
«Իմ երազում» էստրադային երգ, ( Համամիութենական մրցույթ, 1 տեղ) 1987թ.
«You and me» երգ, (հնչել է Եվրախորհրդի երկրների երիտասարդների և ուսանողների Միջազգային փառատոնի ավարտին Հռոմում), 1987թ.
«Մարիամի երազը» մանկական մյուզիքլ, 1987թ., (բեմադրվել է Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում, այնուհետև ներկայացվել է Շվեյցարիայում, 1991թ.)
«Առաքյալներ» (Նորայր Մնացականյանի խոսքերով), «Մայր», «Աղոթք», «Եղեռնի նահատակներին», «Աղերս», «Հայաստան» երգերը (հեղինակի խոսքերով), 1991թ.
Բազմաթիվ էստրադային երգեր, 1987-1996թթ., որոնք հնչել են ՀՀ պետհեռուստառադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, նաև Հայաստանի պետական ջազային նվագախմբի կատարմամբ (ղեկ.՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ՝ Կ. Օրբելյան)
«Նվիրում» կամերային նվագախմբի համար, (նվիրվում է Էդ. Հովհաննիսյանին), 1996թ.
«Ոսկե աշուն» հիմն, 1998թ.
Փոքր կտավի բազմաթիվ ստեղծագործություններ՝ դաշնամուրի և թավջութակի, սոպրանոյի և երգեհոնի, ջութակի, թավջութակի, ֆլեյտայի և դաշնամուրի համար,
Բազմաթիվ երգեր «Դո ռե մի» հեռուստանախագծի համար, 2000-2002թթ.
«Քեզ, իմ սեր», «Մի պահ», «Ինչու-ինչպես» երգերի խոսքերի հեղինակ (Էմմիի երգացանկից)
«КВН»-ի հիմնը (նաև խոսքերի հեղինակ), 2003թ.
«Последний звонок» երգը, որը դարձավ Միջազգային դպրոցի շրջանավարտների հիմնը (Մոսկվա), 2005թ.
«Ստեֆիի երաժշտական օրագիրը» դաշնամուրային մանկական պիեսների շարք, 2006-2008թթ.
«Քանաքեռ» երգը, ձոն Ա. Տեր-Ղևոնդայնի անվան երաժշտական դպրոցին, 2006թ
Երգեր մանկական երգչախմբի համար, 2006-2008թթ.
«Վալս» երկու դաշնամուրի համար, 2006-2008թթ.
«Հայր մեր», «Տեր, ողորմյա» սոպրանոյի և երգեհոնի համար, 2006 -2008թթ.
Երկու խմբերգ երկսեռ երգչախմբի համար (խոսք՜ Կոմիտասի), 2009թ.
«Աշնան երգը» լարայինների համար, 2009թ.
«Մտորումներ» 3 մաս, շեփորի և դաշնամուրի համար, 2009-2010թթ.
9 ռոմանս կամերային նվագախմբի և մեցցո-սոպրանոյի համար, 2009-2010թթ.
Ռոմանսներ «Զղջում» սոպրանոյի համար, (խոսք՝Հենրիկ Սերոբյանի)
«Մոռանալ» բարիտոնի համար (խոսք՝Վահան Տերյանի)
«Աշնան երգը» սիմֆոնիկ նվագախմբի համար, (նվիրվում է երաժշտության առաջին ուսուցչուհի՝ Ամալիա Քրիստոփորի Հունանյան-Ազնավուրյանին), 2009թ.
3 ռոմանս սոպրանոյի համար՝ «Իմ երազում», «Կույրը», «Աղերս» (խոսք՝ Կոմիտասի), 2010թ.
«Цветы», ռոմանսների շարք սոպրանոյի համար, (խոսք՝ Կարինե Հունանյանի), 2010թ.
11 ռոմանս կանանց երգչախմբի համար a-cappella, (խոսք՝ Կոմիտասի), 2012թ.
«Նվիրում» երկսեռ երգչախմբի համար (խոսք՝ Կոմիտասի), 2012-2016թթ., (կատարվել է Ժամանակակից երաժշտության փառատոնին Հայաստանի պետական Կամերային երգչախմբի կատարմամբ, գեղ. ղեկավար՝ Ռ. Մլքեյան, 2016թ.)
«Երևան» երգը, (Հանրապետական մրցույթում II տեղ), 2018թ.
Ռուսական հեղինակային երգերի ձայներիզ՝ Լյուդմիլա Գավրյուշինայի խոսքերով,
«Բարսեղյան-ռեքորդս» ԱՄՆ, Լոս-Անջելես, 1997թ.
Հեղինակային երգերի ձայներիզ «Կրասնով դիզայն», Մոսկվա, 1998թ.
«Ղազարոս Սարյանը և նրա ժամանակը» գիրք, հոդվածի հեղինակ, Երևան, 2001թ.
«Ստեֆֆիի երաժշտական օրագիրը» մանկական դաշնամուրային պիեսների ժողովածու, Երևան, 2006-2008թթ.
Դաշնամուրային պիեսներ «Հայ կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների ժողովածու», 2008թ.