ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՐՄԵՆՈՒՀԻ  ԹԵԼՄԱՆԻ

Կոմպոզիտոր, ֆլեյտահար

Ծնվել է 20/09/1965թ. Երևանում:

1989թ.-ից Կոմպոզիտորների միության անդամ է:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1989թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (պրոֆ.՝ Ղ. Սարյան):

1990թ. ավարտել է ֆլեյտայի դասարանը (պրոֆ.՝ Լ. Ալոյան):

1992թ. ավարտել է ստեղծագործական բաժնի ասպիրանտուրան (պրոֆ.՝Ղ. Սարյան):

1994-1995թթ. սովորել է Ֆրանսիայի Բուլոնի ազգային կոնսերվատորիայում (կոմպոզիցիա՝ Պ. Գռուվելի դասարան, ֆլեյտա՝ Ս. Նեսսիի դասարան):

Դասավանդում է Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում:       

2010թ․-ից Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի դոցենտ է։

2017թ. իր աշակերտների հետ մասնակցել է փորձի փոխանակման դասընթացների Վիեննայի երաժշտական ակադեմիայում և Սլովենիայի կոնսերվատորիայում.

2018թ. իր աշակերտների հետ ելույթ է ունեցել Ստոկհոլմում:

1977թ. Ճապոնիայի հեռուստաընկերություններից մեկը նկարահանել է Արմենուհի Կարապետյանին նվիրված «Պատանի կոմպոզիտորը» ֆիլմը, որը ցուցադրվել է Ճապոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում։

1986-1989թթ. «Մանթաշյան» հիմնադրամի թոշակառու

2000 և 2005թթ. արժանացել է «Լավագույն ուսուցիչ» մրցանակին: Իր կոմպոզիցիայի և ֆլեյտայի դասարանների աշակերտները արժանացել են միջազգային մրցույթների դափնեկիրների կոչմանը («Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն, «Ամադեուս» միջազգային մրցույթ, մրցույթներ Վիեննայում, Ֆրանկֆուրտում, Ռոսաստանում և Հայաստանում, Ա.Խաչատրյանի անվան ստեղծագործող երեխաների հանրապետական ամենամյա փառատոներ, Էդ. Միրզոյանի անվան պատանի ստեղծագործողների միջազգային մրցույթ, Սերժ Թանկյանի կողմից հայտարարած «7 նոտա» միջազգային մրցույթ)

2002թ. «Золотая Пальмира» միջազգային մրցույթում արժանացել է Հատուկ մրցանակի «Ժամանակակից լավագույն խմբերգային ստեղծագործության համար:

2007, 2011, 2013թթ. արժանացել է մրցանակների՝ «Երգող Հայաստան»  հանրապետական մրցույթներում:

2009թ. «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին՝ նվիրված Կոմիտասի 140-ամյակին արժանացել է «Կոմիտասյան մեղեդու լավագույն մշակման համար»:

2012թ. «Молодая классика» մրցույթում ստացել է Հաղթողի դիպլոմ (Սանկտ-Պետերբուրգ):

2012թ. արժանացել է 1-ին մրցանակի «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի   կողմից  հայտարարված «Ave Maria»-ների կոմպոզիտորական մրցույթում:

2016թ. Գյումրու քաղաքապետարանի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ «Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում» միջոցառման մասնակցության համար:

2016թ. արժանացել է պատվոգիր էստրադային-հայրենասիրական երգի մրցույթ-փառատոնին մասնակցության  համար:

2016թ. և 2019թ. ՀՀ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կողմից արժանացել է պատվոգրերի:

2016թ. Գյումրու քաղաքապետարանի կողմից արժանացել է շնորհակալագրի «ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում» միջոցառմանը մասնակցելու համար:

2017թ. Պարգևատրվել է Վիեննայի երաժշտական ​​ակադեմիայի փորձի փոխանակման “Wiener Musikakademie” վկայականով

2017թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

2021թ. «Новые мелодии» 1-ին միջազգային մրցույթ կոմպոզիտորների համար արժանացել է 3-րդ մրցանակի (Սանկտ-Պետերբուրգ):

ՄԵԴԻԱԴԱՐԱՆ