ՍՄԲԱՏՅԱՆ
ԱՐՄԵՆ ԲԱԳՐԱՏԻ
ԱՐՄԵՆ ԲԱԳՐԱՏԻ
Կոմպոզիտոր
1981թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 17/11/1954 թ., ք. Երևանում:
1980թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) դաշնամուրային բաժինը:
1981թ. ավարտել է ԵՊԿ կոմպոզիցիայի բաժինը:
1985թ. ավարտել է ԵՊԿ ասպիրանտուրան:
1982-1987թթ. վարել է Հայաստանի Ազգային ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր տնօրենի պաշտոնը:
1995-2002թթ. վարել է ԵՊԿ ռեկտորի պաշտոնը (1994 թվականից՝ պրոֆեսոր):
1996-1998թ. վարել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի պաշտոնը:
2002-2010թթ. Ռուսաստանում եղել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:
2010-2013թ. վարել է ԱՊՀ-ի երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:
2014թ. հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով:
2018թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
1987թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման:
2001թ. պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: