
Երևանի մետրոպոլիտենին նվիրված առաջին երգը գրել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը:
— Երբ 1981 թ. բացվեց Երևանի մետորպոլիտենը, բանաստեղծ Սուրեն Մուրադյանը զանգահարեց ինձ և ասաց. «Ի՞նչ ես կարծում, արժե՞ Մետրոյի մասին երգ գրել», ասացի՝ «Իհարկե արժե»:
Հեռախոսով թելադրելով տեքստը կոմպոզիտորին, վերջինս հանձն առավ ստեղծել երգը: Եվ ահա, 2 ժամ հետո երգն արդեն պատրաստ էր:
— Հետ զանգահարեցի իրեն և սկսեցի երգել: Շատ հավանեց:
Առաջին անգամ երգը հնչեց «Արևիկ» անսամբլի կատարմամբ:
Մարտի 7-ը Երևանի Մետրոպոլիտենի հիմնադրման 44-ամյակն է:
English
Русский
