ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
ԱՆՆԱ ՍԵՆԻ
ԱՆՆԱ ՍԵՆԻ
Երաժշտագետ
Հայաստանի Կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 07/11/1951թ., ք. Երևանում:
1975թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
1976թ.-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում:
1992թ.-ից Հոգևոր երաժշտության թեմատիկ խմբի ղեկավարն է:
1993-2001թթ. աշխատել է Հայկական հանրագիտարանի
խմբագրությունում:
2000թ.-ից Հայ հոգևոր երաժշտության պետ. կենտրոնի բաժնի վարիչն է։
1990թ.-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում։
2000թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ—ի Հայաստանի ազգային հանձնախմբի միջազգային երաժշտական խորհրդի գլխավոր քարտուղարն է:
Կազմել է գիտական հոդվածների ժողովածուներ, «Մանրուսում» տարեգիրքը։
«Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991թ.։
Հայ միջնադարյան «ձայնից» մեկնություններ, Ե., 2003թ.։
Ձայնեղանակների ուսմունքը միջնադարյան Հայաստանում, Ե., 2013թ.:
Անիի երաժշտական մշակույթը, Ե., 2014թ.։
2000թ. ստացել է Արվեստագիտության դոկտորի, պրոֆեսորի գիտական աստիճան։
2013թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման։