ՓԻԼՈՍՅԱՆ
ՔՆԱՐԻԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ
ՔՆԱՐԻԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ
Երաժշտագետ
1996թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 02/10/1948թ., ք. Երևանում:
1969-1974թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) երաժշտագիտական բաժնում (ղեկ.` Արաքսի Սարյան):
1969-1974թթ. աշխատել է Չարենցավանի երաժշտական դպրոցում:
1974-1979թթ. աշխատել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում:
1979թ.-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես երաժշտական խմբագիր:
1990թ.-ից դասավանդում է ԵՊԿ-ում:
Հեղինակ է 1000-ից ավելի հեռուստահաղորդումների:
1998թ. ստացել է ԵՊԿ դոցենտի գիտական աստիճան:
2013թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
2022թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալով։